Արարատից այն կողմ

Հայ-թուրքական հարաբերությունների շուրջ

Թուրքիայում սահմանադրական բարեփոխումներն իրականում դատական իշխանությունների դեմ են

Հիշելով որ Թուրքիան խճանկարային պետություն է, կարելի է ասել, որ այնտեղ ժողովրդավարություն լիարժեք իմաստով չի լինի: Եթե այսօր լիներ ուրիշ հանրաքվե, օրինակ գնալ դեպի Եվրոպա՞, թե՞ դեպի Ասիա, Թուրքիան կբաժանվեր 3 մասի` եվրոպամետ ուժեր, որոնք ուզում են նույնիսկ քրդական հարցի լուծման գնով մտնել Եվրոպա, իսլամիստներ, որոնք ցանկանում են գնալ դեպի Մերձավոր Արևելք և քրդեր, որոնք ընդհանրապես ուզում են առանձին ապրել:

Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը՝ ի դեմս վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, նախաձեռնել էր Թուրքիայի գործող Սահմանադրության բարեփոխումների փաթեթ, որը սեպտեմբերի 12-ին տեղի ունեցած համաժողովրդական հանրաքվեի արդյունքում հավանության արժանացավ: Հանրաքվեին մասնակիցների 57,93 տոկոսը «այո» է ասել սահմանադրական բարեփոխումների փաթեթին: «Ոչ» ասողները կազմել են 42,06 տոկոսը:
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իր հայտարարությունում նշել է, թե Թուրքիայում հաղթեց ժողովրդավարությունը, շնորհակալություն է հայտնել սահմանադրական բարեփոխումների աջակիցներին: Ըստ Էրդողանի` հաղթել են թե «այո», թե «ոչ» քվեարկողները, քանի որ 77 տոկոսը մասնակցել է հանրաքվեին: Հանրաքվեն բոյկոտածների հիմնական մասը քրդական տարածքում էր:
Թուրքիայի քրդաբնակ` հարավ-արեւելյան նահանգների բնակչությունը ի գիտություն է ընդունել քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության կոչը եւ բոյկոտել է հանրաքվեն: Դիարբեքիրում հանրաքվեն բոյկոտել է ընտրելու իրավունք ունեցողների մոտ 70, Շրնաքում` 80, Հաքքարիում` 93 տոկոսը: Դիարբեքիրի 2 գյուղերում` Շեքերվերենում եւ Բոզչալըյում ոչ ոք չի մասնակցել քվեարկության` 100 տոկոսով բոյկոտելով հանրաքվեն: Նշված բնակավայրերում քվեարկության չմասնակցողների մեծ քանակի հետեւանքով, գերակշռել է «այո»-ն: Օրինակ` Դիարբեքիրում քվեարկության մասնակիցների 94 տոկոսը «այո» է ասել:
Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը նախապատրաստել էր սահմանադրական բարեփոխումների 30 հոդվածից բաղկացած փաթեթ, որը մայիսին դրվեց խորհրդարանի քվեարկությանը: Չնայած իշխող կուսակցությանը մեծամասնությանը, Էրդողանի համար երկու կարեւոր կետեր չընդունվեցին:
Հիմնականում կարծիք կա, որ բարեփոխումները զինվորականության դեմ են, բայց այդքան էլ այդպես չէ: Սա 1980-ի դեկտեմբերին տեղի ունեցած զինված հեղաշրջման արդյունքում գրված սահմանադրության բարեփոխումն է: Հիմնական կետը, որի դեմ պայքարում են այսօր, քաղաքական կուսակցությունները դատարանի համապատասխան որոշմամբ փակելն է: Իրականում Թուրքիայում մինչ այսօր ղեկավարող երկու ուժ կար` զինվորական իշխանությունը` սպայակույտը և դատական իշխանությունները: Էրգենեկոնով ու նման այլ գործերով զինվորական իշխանությունը զիջել էր իր դիրքերը փաստորեն, ու այս բարեփոխումները ուղղված են հենց դատական իշխանությունների դեմ:

Նախկին Սահմանդրությամբ չէր թույլատրվում դատապարտել 1980թ. ռազմական հեղաշրջման հեղինակներին, նորացված տարբերակով իրավունք կտրվի, ներկա Սահմանդրությամբ գործադուլն արգելված է, բարեփոխումներով թույլատրվում է: Այսինքն Թուրքիան ամեն դեպքում գնում է մի քիչ ավելի անկառավարելի, ավելի ժողովրդավարական մոդելի:
Կարելի է նշել ժողովրդավարացնող մի քանի կետ:
Նախկին սահմանադրությամբ արգելված էր դուրս գալը երկրից, եթե դուրս եկողն ընդդիմադիր հայացքների տեր էր, նրանից կարող էին վերցնել անձնագիրը եւ արգելել դուրս գալ, այժմ այդ արգելքը հանվել է: Նոր սահմանադրության համաձայն, ամեն ոք ունի իր անձնական ինֆորմացիան պահպանելու իրավունք; հնարավորություն է ընձեռվել ստեղծել օմբուդսմենի պաշտոն; քաղաքացիական անձիք այլևս իրավունք չունեն դատապարատվել զինվորական դատարաններում; պաշտոնյաներին տրվել է գործադուլ անելու իրավունք; փոխվելու է Սահմանադրական դատարանի կազմը. նախկին 11 անդամի փոխարեն ՍԴ-ն ունենալու է 17 անդամ, որոնք նշանակվելու են Թուրքիայի Ազգային ժողովի ու նախագահի կողմից, իսկ սա նշանակում է, որ քաղաքական կուսակցություն փակելու դառնում է շատ ավելի բարդ: Սակայն նույնիսկ եթե կուսակցությունը փակվի, ապա դրա անդամները այլևս չեն զրկվի 5-10 տարով քաղաքականությամբ զբաղվելու իրավունքից, որը թերևս Էրդողանի ամենահիմնական հաղթանակն է: Հիշենք, որ հենց նման մի կետ էր կիրառվել Թուրքիայի ներկայիս վարչապետի կապակցությամբ: Այսինք, այսօր արդեն, եթե անգամ կուսակցությունը փակվի, ապա նրա անդամները կարող են հաջորդ օրը այլ անվամբ նոր կուսակցությունը բացել:
Եվրամիությունը շտապել է ողջունել սահմանդրության բարեփոխումները, քանի որ իրոք բարփոխումները Թուրքիան գոնե թղթի վրա դարձրեցին ավելի ժողովրդավար ու ազատ: Սակայն պետք է ի նկատի ուեննալ մի պարզ իրողություն: Նույնիսկ այսօրվա իշխանությունների մոտ, որոնք վերջին տասը տարում ամենաժողովրդավարականն են համարվում, թիվ մեկ սկզբունքն է հավասարակշռություն ժողովրդավարության և երկրի անվտանգության միջև: Նրանք կգնան ժողովրդավարության մինչև այն սահմանը, որը չի վտանգի Թուրքիայի անվտանգությունը` մասնավորապես տարածքային ամբողջականությունը: Նրանք կգնան քրդերին իրավունքեր տալու մինչև այն սահմանը, մինչև քրդերը սկսեն ուզել հողերը, նրանք կգնան ազգային ու կրոնական փոքրամասնությունների իրավունքների մինչև այն սահմանը, երբ նրանք կսկսեն վտանգել Թուրքիայի անվտանգությունը:

Հիշելով որ Թուրքիան խճանկարային պետություն է, կարելի է ասել, որ այնտեղ ժողովրդավարություն լիարժեք իմաստով չի լինի: Եթե այսօր լիներ ուրիշ հանրաքվե, օրինակ գնալ դեպի Եվրոպա՞, թե՞ դեպի Ասիա, Թուրքիան կբաժանվեր 3 մասի` եվրոպամետ ուժեր, որոնք ուզում են նույնիսկ քրդական հարցի լուծման գնով մտնել Եվրոպա, իսլամիստներ, որոնք ցանկանում են գնալ դեպի Մերձավոր Արևելք և քրդեր, որոնք ընդհանրապես ուզում են առանձին ապրել: Թուրքիան արհեստական միացված երկիր է, ու եթե շատ ժողովրդավարություն լինի, երկիրը շատ շուտ կպառակտվի:

Արտակ Շաքարյան

թուրքագետ

http://artsakhnews.am/2010/09/artak-shakaryan/

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s

%d bloggers like this: