Արարատից այն կողմ

Հայ-թուրքական հարաբերությունների շուրջ

Թուրքիայի սահմանադրական փոփոխությունների նպատակը նախագահի պաշտոնում Էրդողանի ընտրությունն ապահովելն է

Եվրամիությանն անդամակցելը Թուրքիայի նպատակը չէ, թուրք պաշտոնյաներն արդեն շեշտում են, որ Եվրամիությունն իրենց համար այլևս առաջնային չէ։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց թուրքագետ Արտակ Շաքարյանը՝ նշելով, որ թուրքերն ուզում են գնալ դեպի Եվրոպա, սակայն Եվրամիությանն անդամակցելը նրանց գերնպատակը չէ։

Ըստ թուրքագետի՝ կան հիմնավոր պատճառներ, որոնք թույլ չեն տալիս Թուրքիային ընդգրկվել եվրոպական ընտանիք։ «Եթե Թուրքիան դառնա Եվրամիության լիիրավ անդամ, ապա 75 մլն-ոնց Թուրքիան Գերմանիայից հետո կդառնա 2-րդ կարևոր երկիրը որոշումների կայացման տեսակետից, որը հաստատ Ֆրանսիային ձեռնտու չէ։ Բացի այդ, Եվրամիությունն ինքը տնտեսական հսկա է, իսկ Թուրքիայի տնտեսությունն ահավոր հետամնաց ու անհավասարաչափ զարգազած վիճակում է։ Ստամբուլի, Իզմիրի և Անկարայի տնտեսության զարգացվածության աստիճանը թեև հավասար է եվրոպական մակարդակին, սակայն շատ բնակավայրերի տնտեսությունը Հայաստանի տնտեսությունից 5 անգամ թույլ է զարգացած»,- նշեց թուրքագետը՝ հավելելով, որ Եվրոպայի համար Թուրքիայի տնտեսության այս անհավասարաչափ զարգացումն արդեն մեծ խնդիր է՝ չհաշված Կիպրոսի հարցը։

Շաքարյանի խոսքով՝ այդ երկրում իրականացված սահամանադրական բարեփոխումների նպատակն ամենևին էլ Եվրամիությանն անդամագրվելը չէ։

«Թուրքիայի սահմանադրական բարեփոխումներն ուղղված են ապահովելու Էրդողանի՝ 2012թ. Թուրքիայի առաջին ընտրված նախագահ լինելը։ Այդ բարեփոխումներն ուղղված են գործող իշխանության դիրքերի ամրապնդմանը»,- նշեց նա։ Շաքարյանի խոսքով՝ Էրդողանը ցանկանում է ընտրված նախագահ լինել, որպեսզի ավելի շատ լիազորություններ ունենա։ Նա հիշեցրեց, որ ներկայում Թուրքիայի նախագայհին ընտրում է խորհրդարանը, իսկ վարչապետն ավելի շատ լիազորություններ ունի, քան երկրի նախագահը։

 Tert.am http://tert.am/am/news/2010/09/28/erdogan/

2 comments on “Թուրքիայի սահմանադրական փոփոխությունների նպատակը նախագահի պաշտոնում Էրդողանի ընտրությունն ապահովելն է

  1. DK
    Սեպտեմբերի 28, 2010

    Ok, ես համաձայն եմ, որ Թուրքիայի տնտեսությունը և մի շարք չլուծված հարցեր թույլ չեն տալիս Թուրքիային Եվրամիություն մտնել, բայց մի՞թե նա չի ձգտում դրան: Եվրամիությունն իր անդամներին տրամադրում է տարբեր տեսակի «բոնուսներ»: Եթե Թուրքիան դառնա Եվրամիության անդամ, նա մեծ նպաստներ կստանա Եվրամիությունից, այսպես ասած՝ զարգացման ֆոնդ, և այդ ֆոնդը կզարգացնի բազմաթիվ պաշտոնյաների անձնական կապիտալները, ինչպես դա ընդունված է հետամնաց երկրներում: Մի շարք բարդ մեխանիզմների շնորհիվ Եվրամիության տրամադրած գումարներն անհետ կկորչեն չինովնիկների անտակ գրպաններում, իսկ դրան պիտի որ ձգտի յուրաքանչյուր չինովնիկ: Այսինքն՝ Թուրքիայի Եվրամիություն մտնելը ձեռնտու է նույն Էրդողանին և կառավարությանը: Չէ՞🙂
    Ինչ-որ չափով դա ձեռնտու է նաև թւորք ժողովրդին (նույն Գերմանիան կդառնա ավելի հասանելի, վիզաների կարիք չի լինի, աշխատանքի թույլտվությունն ամբողջ Եվրոպայի տարածքում այլևս խնդիր չի լինի): Մնում է պարզել, որքանո՞վ է դա ձեռնտու Եվրամիությանը: Կարծում եմ, ներկայումս այդ հսկան չի կարող իրեն թույլ տալ մի հատ էլ Թուրքիա պահել՝ ունենալով Հունաստանի, Պորտուգալիայի, Իսպանիայի խնդիրը, էլ չեմ խոսում նոր մուտք գործած տասնհինգ երկրների մասին:
    Բայց մի՞թե Թուրքիային Եվրամությունը պետք չէ: Ուրեմն, ի՞նչ է պետք:

  2. turkaget
    Հոկտեմբերի 1, 2010

    DK ջան, ես կարոծում եմ, որ Թուրքիան հասկացել է, որ նրան այնտեղ չեն սպասում, ու որ դեռ երկար ճամփա ունի դեպի ԵՄ, ուսիտի մի քիչ ավելի շրջահայաց է ձգտում լինել: Ի վերջո եթե մի տեղ շատ ես ուզում գնալ ու դա քո առաջնայնությունն է, ապա այդ դեպքում քո վրա ազդեցության լծակներն էլ են շատանում, իսկ եթե դա ընդմանեը քո մի շարք այլընտրանքներից մեկն է, ապա ավելի բարդ է քեզ մանիպուլացնել…. կարծում եմ, ժամանակին մենք էին ուզում նման կերպ վարվել, երբ առաջ եէինք բերում “կոմպլեմենտարության” սկզբունքը, սակայն ինչ-որ բան չստացվեց…
    բնականաբար Թուրքիան կուզենար մտնել ԵՄ, հիմա էլ է ուզում, սակայն ինչ գնով??? Անկարան պատրաստ չէ վճարել ԵՄ-ի գինը, իսկ ԵՄ-ն էլ “էժանով” չի ուզում տրվել Թուրքիային…

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s

Information

This entry was posted on Սեպտեմբերի 28, 2010 by in Թուրքիա - ներքին կյանք and tagged , , , , .

Նավարկում

%d bloggers like this: