Արարատից այն կողմ

Հայ-թուրքական հարաբերությունների շուրջ

Ա. Շաքարյան. «Իրանի հետ հարաբերությունների բարելավումը Թուրքիայի բազմավեկտոր քաղաքականության արդյունք է»

Թուրքագետ Արտակ Շաքարյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը խոսելով Իրանի և Թուրքիայի հարաբերությունների բարելավման մասին, նշեց, որ Իրանի հետ հարաբերությունների բարելավումը Թուրքիայի բազմավեկտոր քաղաքականության արդյունք է: «Թուրքիայի արտաքին քաղաքականության ճարտարապետ Ահմեդ Դավութօղլուն արդեն մի քանի տարի է շեշտում, որ իրենց արտաքին քաղաքականությունը հիմնված է մի քանի հենասյուների վրա. եթե առաջ Թուրքիայի համար աշխարհի կենտրոնն արևմուտքն էր, և Թուրքիան ցանկանում էր գնալ դեպի արևմուտք, ապա այսօր Թուրքիան իրեն է ընկալում որպես աշխարհի կենտրոն»,- ասաց նա:

Ըստ թուրքագետի, եվրոպայի համար Թուրքիայի դերն ավելի է բարձրանում, քանի որ Թուրքիան ունի լավ հարաբերություններ մերձավոր արևելքի և Իրանի հետ: «Իրանի համար Թուրքիայի դերը նույնպես բարձրանում է, քանի որ Թուրքիան լավ հարաբերություններ ունի Եվրամիության և ԱՄՆ-ի հետ»,- ասաց Ա. Շաքարյանը և հավելեց, որ այսօր Անկարան իրականացնում է կոմպլիմենտար քաղաքականություն:

Բանախոսը նկատեց, որ կան ավելի հիմնավոր խնդիրներ, որոնց պատճառով Թուրքիան չի ընդունվում Եվրամիություն: «Իսկ Հայաստանի հետ սահմանի փակ լինելը, Հայոց Ցեղասպանության չընդունելը, Թուրքիայի և Իրանի հարաբերությունների բարելավումն ուղղակի Եվրոպայի համար պատրվակներ են Թուրքիային Եվրամիություն չընդունելու համար»,- ասաց նա:

Ա. Շաքարյանի խոսքով, եթե Եվրոպան ցանկանա Թուրքիային ընդունել եվրոպական ընտանիք, ապա նրա համար էական չեն լինի Թուրքիայի և Իրանի հարաբերությունները:
 

Աղբյուր` Panorama.am

2 comments on “Ա. Շաքարյան. «Իրանի հետ հարաբերությունների բարելավումը Թուրքիայի բազմավեկտոր քաղաքականության արդյունք է»

  1. DK
    Սեպտեմբերի 28, 2010

    +1
    Փաստորեն, եթե Եվրոպան տնտեսական տեսակետից ընդունելի համարի Թուրքիայի ինտեգրումը, ապա ուրիշ ոչ մի գործոն հաշվի չի առնվի: Եվրոպան շարունակ փակում է իր աչքերը «մարդու իրավունքների», «դեմոկրատիայի», “liberté, egalité, fraternité”-ների և այլ մասոնական գաղափարների ոտնահարման վրա և արդեն երկու հարյուրամյակ փորձում է վերականգնել իր տնտեսական գերակայությունն աշխարհում: Ի սրտե հաջողություն եմ ցանկանում նրան…

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s

%d bloggers like this: