Արարատից այն կողմ

Հայ-թուրքական հարաբերությունների շուրջ

Թուրքիան ու ֆեյսբուքը

 Համաշխարհային  սոցիալական ցանցերի առաջատար Facebook-ի տեխնիկական տնօրենին զարմացրել է Թուրքիայում Facebook-ից օգտվողների մեծ թիվը:

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ` Թուրքիան 22.6 մլն Facebook օգտագործողներով ԱՄՆ-ից, Անգլիայից եւ Ինդոնեզիայից հետո գրավում է 4-րդ տեղն աշխարհում:

Facebook-ի տեխնիկական տնօրեն Բրեդ Թեյլորը նշել է, թե իրենք տպավորված են Թուրքիայի բարձր ցուցանիշով, քանի որ բնակչության 30 տոկոսն օգտվում է Facebook-ից:  Թեյլորը հավելել է, թե աշխարհի մակարդակով Թուրքիայի 4-րդ տեղը ենթադրել է տալիս, որ այն, իրոք, սոցիալական երկիր է:

Հոկտեմբեր 05, 2010 | 09:59     Նորությունը news.am կայքից

2 comments on “Թուրքիան ու ֆեյսբուքը

  1. turkaget
    Հոկտեմբերի 6, 2010

    Փաստորեն, արդեն ֆեյսբուքը դառնում է շատ կարևոր գործիք թուրք հասարակության վրա ազդելու առումով: թեև այն կառավարելի է, ամեն դեպքում զանգվածային ու կազմակերպված “գաղափարական հարձակումը” կարող է բավականին արդյունավետ լինել…

  2. turkaget
    Հոկտեմբերի 7, 2010

    Թուրքիայում փակո՞ւմ են Facebook-ը
    Թուրքիայում հնարավոր է` արգելափակվի Facebook սոցիալական ցանցը: Նման եզրակացություն են արել գրեթե բոլոր թուրքական լրատվամիջոցները Թուրքիայի տրանսպորտի և կապի նախարար Բինալի Յըլդըրըմի արած հայտարարությունից հետո:

    Թուրք նախարարը երեկ հայտարարել էր, որ ներկայում կա Facebook-ի փակման 30 որոշում, և այդ հայցերը մինչև հիմա ոչ ոք չի վիճարկել։

    «Իսկ Թուրքիան իրավական երկիր է, որտեղ գոյություն ունի օրենք և դատական համակարգ: Խոսք անգամ չի կարող լինել դատական մարմինների կայացրած որոշումներին միջամտելու մասին»:

    Հիշեցնենք, որ 2008թ. մայիսին թուրքական իշխանությունները երկրի տարածքում Մուստաֆա Քեմալ Աթաթուրքին վիրավորող տեսանյութերի հրապարակման համար արգելափակել էին Youtube-ը:

    Tert.am

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s

Information

This entry was posted on Հոկտեմբերի 5, 2010 by in Հայ-թուրքական հարաբերություններ, Թուրքիա - ներքին կյանք and tagged , .

Նավարկում

%d bloggers like this: