Արարատից այն կողմ

Հայ-թուրքական հարաբերությունների շուրջ

Թուրք-ադրբեջանական հարաբերություններն այլևս էմոցիոնալ չեն

«Եթե դու խաղի մեջ չես, խաղը քո դեմ է գնում։ Հայերը պետք է մտնեն խաղի մեջ»,- ասել է Արտակ Շաքարյանը։

«Ղարաբաղի հարցում թուրքերը չեն նահանջում»,- երեկ լրագրողների հետ հանդիպմանն ասել է թուրքագետ Արտակ Շաքարյանը, որը վերջերս է վերադարձել Թուրքիայում կազմակերպված հայ-թուրքական հարաբերությունների վերաբերող գիտաժողովից։

Շաքարյանը լրագրողներին ասել է, որ թուրքերը շարունակում են հայ-թուրքական սահմանի փակումը կապել ղարաբաղյան հիմնախնդրի հետ։ Շաքարյանը նշել է նաև, որ թուրքերը հիասթափված են Ադրբեջանից, քանի որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կապվել է հայ-ադրբեջանական հարաբերությունների հետ։ «Նրանք հասկանում են, որ եթե հայթուրքական հարցը կապվում է ղարաբաղյան հիմնախնդրի հետ, գործընթացը գնում է դեպի փակուղի։ Թուրքերը շատ լավ հասկանում են, որ Ադրբեջանի նախագահ Ալիևն անձնապես չի ցանկանում բարելավել հայ-ադրբեջանական հարաբերությունները»,-–նշել է թուրքագետը։

Շաքարյանն ասել է, որ Թուրքիան Հարավային Կովկասում այլընտրանք չունի և ստիպված է չխզել հարաբերությունները Ադրբեջանի հետ։ «Թուրք-ադրբեջանական հարաբերությունները չոր և ռեալ հաշվարկի վրա են այսօր հիմնված, այլևս էմոցիոնալ չեն, չեն ասում, թե մենք եղբայր ենք։ Իսկ սա ավելի վտանգավոր է, քան էմոցիոնալ վիճակը, որը հեշտությամբ կարելի էր պառակտել»,- ասել է թուրքագետը՝ խորհուրդ տալով նախապատրաստվել թուրքերի հերթական ձևական միջոցառմանը։ Ըստ նրա՝ հաջորդ տարի վերաբացվելու է Դիարբեքիրի Սբ Կիրակոս հայկական եկեղեցին։ Նա ասել է, որ Թուրքիան ամեն ինչ կանի, որպեսզի այս իրադարձությունը մեծ հնչեղություն ստանա։

Ըստ Շաքարյանի՝ Սբ Կիրակոսի բացումը նույնպես կլուսաբանվի միջազգային հեղինակավոր ալիքներով, ինչպես Աղթամարի Սբ Խաչ եկեղեցու վերաբացման արարողությունը։ Թուրքագետը հայերին խորհուրդ է տվել մասնակցել այդ իրադարձությանը։ «Եթե դու խաղի մեջ չես, խաղը քո դեմ է գնում։ Հայերը պետք է մտնեն խաղի մեջ։ Աղթամար պետք էր ուղարկել 30-40-հոգանոց պատվիրակություն, ովքեր միջազգային հեղինակավոր լրատվամիջոցներին հարցազրույցներ կտային, կպատմեին եղելությունը։ Չպետք է փակվել Հայաստանում և հեռվից քննադատել Թուրքիային։ Պետք է ոչ թե նախարարների, այլ ավելի ցածր մակարդակով մասնակցել Սբ Կիրակոսի բացմանը և Թուրքիայի սարքած շոուն օգտագործել իրենց դեմ»,-– ասել է Շաքարյանը։

Կապիտալ

http://www.cdaily.am/home/paper/2010_12_07/news/22786/

2 comments on “Թուրք-ադրբեջանական հարաբերություններն այլևս էմոցիոնալ չեն

  1. LucySonyan
    Հունվարի 12, 2011

    here is an article I just wanted to share, thought it might be interesting :
    http://blogs.fco.gov.uk/roller/lonsdale/entry/peacejam_in_yerevan

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s

%d bloggers like this: