Արարատից այն կողմ

Հայ-թուրքական հարաբերությունների շուրջ

Մեհմեթ Ալի Բիրանդի խոսքը Հրատ Դինքի սպանության մասին

Հրանտի սպանության վրա աչք փակողները արդեն պետք է պատժվեն…

Միլլիյեթ 19 հունվարի 2011

Հրանտ Դինքի սպանությունից ուղիղ 4 տարի է անցել: Իսկ թուրքական ոստիկանության ամենամեծ ամոթալի բիծը համարվող այս սպանության անուղղակի մեղավորները դեռ պատժված չեն:

Եթե չլինեն Նեդիմ Շեների նման լրագրողները, գուցե հասարկությունը գլխի էլ չընկնի: Մինչդեռ այս չորս տարվա ընթացքում հստարոնե բացահայտվեց, որ Հրանտ Դինքը սպանվել է ոմանց դիտավորյալ, ոմանց էլ անգիտակից թողտվությունների ու անփութությունների շարքի արդյունքում:

Հասարակութոյւնն արդեն գիտի իրականությունը.

— Գիտեին, որ սպանությունը նախապատրաստվում է, սակայն “անվտանգության ուժերը” միջոց հանձն չեն առել կամ չեն կարողացել առնեն, քանի որ Հրանտը հայազգի էր:

— Սպանությունից առաջ տեղի ունեցած նախապատրաստությունները ոստիկանությունը դիտավորյալ կամ անգիտակից կերպով անտեսել է:

— Գաղտնի հետախուզությունը դիտավորյալ կամ անգիտակից կերպով իրենց պարտքը բավարար չափով չեն կատարել կամ էլ դիտավորյալ չեն կատարել:

Արդյունք: Հրանտ Դինքը սպանվել է Թուրքիայի Հանրապետություն պետության անտեսման արդյունքում: Սրա պատասխանատվությունը կրող բոլոր պաշտոնյաները ոչ միայն հաշիվ չեն տվել, այլև նույնիսկ պարգևատրվել են:

Այս պատկերը դեռ շարունակվում է: Ներքին գործերի նախարարությունը չի անում այն, ինչ պետք է: Հրանտ Դինքի դատաքննության գործը կրկին չի բացում: Նրանք լռում են, քանի որ կարծում են, որ մեղավորների բացահայտումը կարող է վնաս հասցնել պետությանը: Մինչդեռ հասարակության մոտ առկա հարցականները պետք է անպայման լուսաբանվեն:

Պետք չէ,  որԹուրք ազգը նման կեղտաբծով չպետք է ապրի, ու մեղավորները պետք է պատժվեն:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s

Նավարկում

%d bloggers like this: