Արարատից այն կողմ

Հայ-թուրքական հարաբերությունների շուրջ

“Բալյոզ” ռազմական հեղաշրջման հետ կապված

Դավադիրները բաժանվել են 7 “մահվան խմբերի”, որոնցից յուրաքանչյուրը նախատեսված է եղել տարբեր մասնագիտությունների ու հայացքների տեր անձանց ոչնչացման համար:

Մասնավորապես, կրոնական խմբերի ոչնչացման համար ստեղծվել է “Dokum” խումբը, ազգային փոքրամասնությունների համար` “Sakal” խումբը, ակադեմիկոսների համար “Tırpan” խումբը, հայ լրագրողների համար` “Orak” խումբը, աջերի համար “Yumruk” խումբը, ձախերի համար` “Kurek” խումբը, լիբերալների համար` “Testere” խումբը:

“Sakal” (թարգմանաբար` մորուք) խմբի համար որպես առաջնային թիրախներ են հանդիսացել Հույն պատրիարք Բարդուղեմիոսը, Պոլսի Հայոց պատրիարք Մութաֆյանը եւ կաթոլիկ համայնքի հոգեւոր առաջնորդ Մարովիչը:

Իսկ ահա “Orak”-ի (թարգմանաբար` մանգաղ) թիրախների թվում են ընդգրկվել Ստամբուլի “Ակօս” թերթի ներկայիս խմբագրապետ Էթյեն Մահչուփյանը (Դինքի մահից հետո փոխարինել է նրան), լեզվաբան Սեւան Նիշանյանը եւ արդեն սպանված Հրանտ Դինքը:

Հիշեցնենք, որ 2010 թվականի հունվարի 20-ին առաջինը թուրքական Taraf” թերթը հրապարակեց 2003 թվականին պլանավորված “Բալյոզ” ռազմական հեղաշրջման պլանի մանրամասների վերաբերյալ մի հոդված: Զինվորականները դժգոհ էին մնացել 2002 թվականի նոյեմբերյան խորհրդարանական ընտրություններից, որոնցում վստահ հաղթանակ էր տարել կրոնական ու իսլամիստական կողմնորոշմամբ հայտնի Արդարություն և զարգացում կուսակցությունը (ԱԶԿ):

Դրանով նախատեսված էր երկրում հայտարարել արտակարգ դրություն եւ քաոսի ու բռնության մթնոլորտի ստեղծման ճանապարհով հեղաշրջման կազմակերպման համար համապատասխան հիմք ստեղծել:  Դավադիրների կարծիքով` քաոսային իրավիճակի ստեղծումը եւ բազմաթիվ զոհերը, ուղիղ հեռարձակման հետ մեկտեղ, անհրաժեշտ էֆեկտ էին ապահովելու իրենց նպատակին հասնելու համար: Այդ ամենն ի ցույց կդներ ԱԶԿ-ի անզորությունը եւ կհանգեցներ իշխանափոխության:

http://henaran.am/full_news.php?id=8154

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s

Information

This entry was posted on Հունվարի 26, 2011 by in Ցեղասպանություն, Թուրքիա - ներքին կյանք and tagged , , , , .

Նավարկում

%d bloggers like this: