Արարատից այն կողմ

Հայ-թուրքական հարաբերությունների շուրջ

Թուրքերը թուրքերի մասին — “Բացահայտենք Թուրքիան” Դասախոսությունների շարք

Դասախոսությունները կազմակերպվում են լրագրողների կամ ակտիվ բլոգգերների համար։ Նպատակն է ցույց տալ Թուրքիայի կողմերը, որոնք հայտնի չեն եղել մեզ՝ թե դրական, թե բացասական, և բացել դրանք լուսաբանման ու քննարկման համար։ Չէ՞ որ Թուրքիայում կան շատ խնդիրներ, որոնք արժանի են քննարկման. երիտասարդության կրթվածության ցածր մակարդակը, քրդական հիմնախնդիրը… Նույնիսկ հայ-թուրքական պատմությունում կան կնճիռներ, որոնց մասին կարծես չեն խոսում նույնիսկ Հայաստանում։ Օրինակ, ՛՛Ունեցվածքի հարկը՛՛, որն Օսմանյան կայսրության ժամանակ չէր, այլ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին։
 
Աշխատանքային լեզուն՝ հայերեն։ Նախագիծն իրականացվում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ։ Ավելի մանրամասն տեղեկությունների, ինչպես նաև հայ թուրքագետների կողմից մատուցված նախորդ դասախոսությունների համար տես. http://armturkjournalists.wordpress.com
 
ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԻ ՎԱՅՐԸ (Հանրապետության Հրապարակի մերձակայքում) ԿՏԵՂԵԿԱՑՎԻ ԳՐԱՆՑՎԱԾՆԵՐԻՆ։
 
Գրանցեք այստեղ՝ https://spreadsheets.google.com/a/youngleaders.am/viewform?formkey=dEQ1NFcxT0NNWC1ZbjhuR2NiQkhtRGc6MQ
 
Դասացուցակը՝

Դասախոս 1 — Բեհլյուլ Օզքան

Բեհլյուլ Օզքանը Ֆլեթչերի դպրոցի շրջանավարտ է, գիտությունների թեկնածու։ Պաշտպանել է ՛՛Թուրքիայի արտաքին քաղաքականության խնդիրները՛՛ թեմայով, ունի մի շարք հոդվածներ Թուրքիայի հարավկովկասյան քաղաքականության վերաբերյալ։ Այժմ դասավանդում է Հաջեթթեփե (Անկարա) ու Բոսֆորի (Ստամբուլ) համալսարաններում։ Իր մոտեցումներում աշխատում է լինել չեզոք։ Չի ընդունում ազգայնականներին ու ավելի շատ իշխանական մեղմ իսլամիստական արտաքին քաղաքականության կողմնակից է։

Քեմալիզ և իսլամիզմ. Թուրքիայում խորհրդարանական ընտրությունների ու ռազմական հեղաշրջումների ակնարկ։ Ի՞նչ սպասել 2011թ. ընտրություններից։ * 10 փետրվարի, հինգշաբթի, ժամը 18։30 — 20։30

Թուրքիայի արտաքին քաղաքականության մարտահարավերները * 11 փետրվարի, ուրբաթ, ժամը 18։30 — 20։30

Ամփոփիչ հանդիպում ՛՛Ի՞նչ է նեո-օսմանականությունն ու դրա ազդեցությունը հարևան տարածաշրջանների վրա՛՛ * 13 փետրվարի, կիրակի, ժամը 13։30 — 16։30

Դասախոս 2 -Ռագըփ Զարաքոլու

Զարաքոլուն (ծնված 1948թ.) թուրք մտավորական, ակտիվիստ, մարդու իրավունքների պաշտպան և Բելգե հրատարակչության հիմնադիր-տնօրեն, հեղինակն է շատ հրատակությունների, որոնց թեման է մասնավորապես Թուրքիայի փոքրամասնությունների խնդիրները և ազատությունը: 1971թ. հինգ ամիս անցկացրել է բանտում “Ամնեստի Ինտերնեյշնալի” հետ գաղտնի կապեր ունենալու մեղադրանքով: 1972թ. Զարաքոլուին դատապարտեցին 2 տարվա ազատազրկման իր “Երդում” հոդվածի համար, որ Հո Չի Մինհի և Վիետնամի պատերազմի մասին էր: Բելգե հրատարակչատունը հիմնադել են Զարաքոլուն և նրա կինը` Այշենուրը 1977թ.: Ամուսինները հետագայում ենթարկվել են անև ազատազրկման իրենց հրատարակչությունների պատճառով: Հրատարակել է մի շարք գրքեր Հայոց հարցի, հունական գրականության և Թուրքիայում հրեաների մասին: Հրատարակել է նաև մի շարք գրքեր Հայոց ցեղասպանության մասին, օրինակ` “Ճշմարտությունը մեզ կազատի. Հայերը և թուրքերը հաշտեցված” և այլ գրքեր, որ 2005-ին կրկին դատարանում հայտվելու պատճառ հանդիսացան: 2007 թ.-ի նոյեմբերին հրատարակել է Դավիդ Գաունտի “Ջարդեր, դիմադրություն, պաշպանողներ” վերնագրով գիրքը, որը ասորիների ցեղասպանության մասին է:

՛՛Մարդու իրավունքները Թուրքիայում՛՛ * 14 փետրվարի, երկուշաբթի, ժամը 18։30 — 20։30

՛՛Ցեղասպանության ճանաչման գործընթացը Թուրքիայում՛՛ * 15 փետրվարի, երեքշաբթի, ժամը 18։30 — 20։30

՛՛Քաղաքական ուժերը Թուրքիայում. աջ, ձախ, կենտրոնամետ, քրդեր…ա՞յլ՛՛ *16 փետրվարի, չորեքշաբթի, ժամը 18։30 — 20։30

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s

%d bloggers like this: