Արարատից այն կողմ

Հայ-թուրքական հարաբերությունների շուրջ

Ըստ թուրք փորձագետի` Թուրքիայի բնակչության 60 տոկոսը բացասական վերաբերմունք ունի Էրդողանի նկատմամբ

Թուրքիայի բնակչության 60 տոկոսը բացասական վերաբերմունք ունի վարչապետ Էրդողանի նկատմամբ: Այսօր «Բացահայտենք Թուրքիան» դասախոսությունների շարքի շրջանակներում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց Ստամբուլի Բողազիչի համալսարանի արտաքին քաղաքականության դասախոս Բեհլուլ Օզքանը` շեշտելով, որ չնայած Թուրքիան ժողովրդավարական պետություն է, այդ ժողովրդավարությունը չի կարելի համարել «հրաշալի»:

«Թուրքիայում կան բազմաթիվ խնդիրներ` մասնավորապես կապված մարդու իրավունքների պաշտպանության, քաղաքական մարմիններում քրդական փոքրամասնության ներկայացվածության հետ»,- ասաց բանախոսը: Ներկայացնելով թուրքական քաղաքական համակարգի զարգացման ընթացքը` փորձագետը նշեց, որ այդ համակարգի շրջանակներում կարեւորագուն դեր է խաղում ներկայում ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունը, որը դարասկզբին բավականին արմատական փոփոխություններ է մտցրել Թուրքիայի ներքին քաղաքական կյանքում:

«Այս կուսակցությունը, սակայն, գործում է «ժողովրդի համար` ի հեճուկս ժողովրդի» կարգախոսով, այսինքն` ժողովրդին համարելով տգետ` նա փորձում է արմատական փոփոխություններ իրականացնել Թուրքիայում` հաշվի չառնելով ժողովրդական զանգվածների տրամադրությունները»,- ասաց Բ.Օզքանը: Նա նաեւ անդրադարձավ Թուրքիայում ռազմական հեղաշրջումների պատմական փորձին` ընդգծելով, որ վերջին 60 տարիների ընթացքում Թուրքիայում իրականացվել է 4 ռազմական հեղաշրջում:

«Թուրքիայում հնարավոր չէ գալ իշխանության` ի հեճուկս բանակի»,- ասաց Բ.Օզքանը: Խոսելով 2011թ-ին Թուրքիայում կայանալիք խորհրդարանական ընտրությունների մասին` բանախոսը նշեց, որ այս ընտրություններում հիմնական հարցն այն է, թե կգնա արդյոք իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը միահեծան իշխանության ձեւավորման, թե ոչ: «Որքան էլ այս կուսակցությունը գործի բարի նպատակներով, նա, այնուամենայնիվ, մնում է պահպանողական եւ իսլամիստական»,- շեշտեց Բ.Օզքանը:

Անդրադառնալով 2012թ-ի Թուրքիայի նախագահական ընտրություններին` բանախոսը նկատեց, որ վտանգ կա` վարչապետ Էրդողանը կարող է փորձել դրանց միջոցով ստեղծել «մեկ մարդու պետություն», այսինքն` վերացնել վարչապետի պաշտոնը, ինչի շնորհիվ կուժեղանան նախագահի դիրքերը, եւ այս ճանապարհով հասնել միահեծան իշխանության:

ԵՐԵՎԱՆ, 10 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:

http://armenpress.am/news/more/id/639767/lang/am

2 comments on “Ըստ թուրք փորձագետի` Թուրքիայի բնակչության 60 տոկոսը բացասական վերաբերմունք ունի Էրդողանի նկատմամբ

  1. bareverjankutyun
    Փետրվարի 11, 2011

    Ինչ լավ թէ, որ գոնե այսպես հնարավոր եղավ տեղեկանալ քննարկվող թեմաներին, շնորհակալություն:Ճ (Սյունե)

  2. bareverjankutyun
    Փետրվարի 11, 2011

    Թեև միշտ անիրատեսական եմ համարում թուրք փորձագետների ելույթները մեզ մո, այն առումով, որ ինչ էլ ասվում է, միայն հատուկ չափաբածնով ու նկատառումով……

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s

Information

This entry was posted on Փետրվարի 11, 2011 by in Թուրքիա - ներքին կյանք and tagged , , , , .

Նավարկում

%d bloggers like this: