Արարատից այն կողմ

Հայ-թուրքական հարաբերությունների շուրջ

Ա. Շաքարյան. «Մենք չպետք է ներքաշվենք թուրքական սցենարների մեջ»

Մենք չպետք է ներքաշվենք թուրքական սցենարների մեջ եւ փորձենք լուծումներ գտնել, այլ ինքներս պիտի հաջողված սցենարներ մտածենք: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսօր նման տեսակետ հայտնեց թուրքագետ Արտակ Շաքարյանը` անդրադառնալով թուրքական «Սաբահ» պարբերականի` հայկական մամուլում քննարկման նյութ դարձած հրապարակմանը:

Նա նաեւ հիշեցրեց, որ հաջողված մի սցենար մենք ժամանակին մշակել ենք արդեն. դա Ա. Գյուլին Հայաստան հրավիրելն էր` ֆուտբոլային խաղը դիտելու: «Գար` պարտվում էր, չգար` նույնպես»,- նկատեց թուրքագետը: Հիմա ինչպե՞ս վերաբերվել «Սաբահ»-ի տարածած այն տեղեկատվությանը, թե Թուրքիան ապրիլի 24-ին պատրաստվում է Հայաստանում տեղի ունենալիք միջոցառումներին մասնակցություն ունենալ: Ըստ Ա. Շաքարյանի` հարցին կարելի նայել երկու տեսանկյունից:

Առաջինն այն է, որ ապրիլի 24-ին Հայաստան պատվիրակ ուղարկելով` Թուրքիան ուզում է աշխարհին ցույց տալ, որ ինքը ցավակցում է հարեւան ժողովդին, իսկ Օբաման էլ իր հերթին այդ օրը մեզ համար այնքան սպասված «ցեղասպանություն» բառը չարտասանելու համար եւս մեկ պատրվակ կունենա: «Մի քանի տարի առաջ էլ 30 հազար ստորագրություններով թուրք մտավորականները ցավակցեցին` դարձյալ չնշելով «ցեղասպանություն» բառը»,- հիշեցրեց Ա. Շաքարյանը: Սակայն, նրա կարծիքով, կարելի է օգտվել այս հանգամաքից` այն դիտարկելով եւ օգտագործելով որպես առաջընթաց քայլ Ցեղասպանության ճանաչման ճանապարհին:

«Չի կարելի ակնկալել, որ Ցեղասպանությունը հարյուր տարի մերժած Թուրքիան արմատապես կփոխվի մեկ ամսում: Երբ թուրք հասարակությունը տեսնի, որ իր իշխանությունը սկսում է գոնե ցավակցել, հարցականներ կառաջանան` կապված Ցեղասպանության հետ»,- ասաց թուրքագետը: Իսկ քաղաքագետ Լեւոն Շիրինյանի կարծիքով` մենք քննարկում ենք «Սաբահ»-ի հրապարակումը, բայց չի բացառվում, որ նման տեղեկատվություն չկա էլ, եւ, ասենք, խմբագրի սխալը լինի: Նրա խոսքով` բոլոր տեսակի քննարկումներից առաջ ամենակարեւորը մեր անելիքը հստակեցնելն է:

«Սփյուռքը եւ Հայաստանը պետք է խուսափեն հախուռն գործողություններից Ցեզասպանության ճանաչման ճանապարհին, եւ սփյուռքահայությունը հանդես գա որպես իրավատեր», -ասաց նա: Քաղաքագետի համոզմամբ` ճանաչումը ոչինչ չարժի, եթե այն չզուգորդվի փոխհատուցմամբ: Նրա կարծիքով եւս` մենք չպետք է տուրք տանք թուրքական սցենարներին եւ հայտնվենք պատասխանողի դիրքերում: «Ինձ հետաքրքիր չէ` արյան խրախճանք արած ժողովուրդը ճանաչո՞ւմ է, թե՞ չէ :

Դուք փոխհատուցման մասի’ն խոսեք, եւ ամենաառաջադեմ թուրքերը կդադարեն ձեր մասին խոսելուց ու նոբելյան մրցանակներ ստանալուց. նրանք ամեն ինչ անում են միայն նյութական փոխհատուցում չտալու համար»,- նշեց Լ. Շիրինյանը:

http://armenpress.am/news/more/id/639844/lang/am

ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:

2 comments on “Ա. Շաքարյան. «Մենք չպետք է ներքաշվենք թուրքական սցենարների մեջ»

  1. bareverjankutyun
    Փետրվարի 11, 2011

    … ճանաչումը ոչինչ չարժի, եթե այն չզուգորդվի փոխհատուցմամբ-շատ տեղին է ասված….
    մի հարց ուղղակի ապրիլքսանչորսյան համատեքստում, ինչպես են արձագանքում հրավիրված թուրք փորձագետները կայքերի վրա հարձակման փաստին թուրքերի կողմից, փորձել եք անդրադառնալ այս հարցին՞

  2. turkaget
    Փետրվարի 12, 2011

    ողջույն, չէ-է-է-, նման հարց չեն տվել…. բայց դե կարծում եմ, որ անհատ համակարգչահենների “քաջագործությունները” չի կարելի ընդհանրացնել…. հենց դրանով էլ նրանց կկարևորենք ու հավելյալ կերպով կխրախուսենք…

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s

%d bloggers like this: