Արարատից այն կողմ

Հայ-թուրքական հարաբերությունների շուրջ

«Թուրքիան չի կարող Հայաստանից օգնություն սպասել». Արտակ Շաքարյան

«Թուրքիան տարբեր միջազգային ատյաններում՝ ԵԽ-ից մինչև ՄԱԿ, մշտապես դեմ է հանդես եկել հայկական նախաձեռնություններին, պաշտպանել է ադրբեջանական մոտեցումները, ուստի պետք չէ ակնկալել, որ հայկական կողմը միջազգային ասպարեզում որևէ աջակցություն կցուցաբերի Թուրքիային, մանավանդ ձախողված Արձանագրությունների առկայության պարագայում»,-HayNews.am-ի հետ զրույցում այսպես մեկնաբանեց Անկարայի կողմից Երևան ուղարկվելիք հատուկ բանագնացի մասին տեղեկությունը թուրքագետ Արտակ Շաքարյանը:
«ԵԱՀԿ-ում թուրք նախագահի ընտրությունը մտահոգիչ է, քանի որ բավական ազդեցիկ այս կառույցում կարող են խոչընդոտներ ստեղծվել Հայաստանի համար»,-նշեց Արտակ Շաքարյանը և նշեց, որ, այդուհանդերձ, Էլչինի թեկնածությունը որոշակի աջակցություն է վայելում:
«Էլչինի ընտրվելու դեպքում ԵԱՀԿ-ում Հայաստանի համար խոչընդոտներ կստեղծվեն, ինչպիսի փորձեր արվում են ԵԽԽՎ-ում Մևլեթ Չավուշօղլուի նախագահության ընթացքում»:
«Եթե Էլչինը, այնուամենայնիվ, դառնա ԵԱՀԿ նախագահ, ապա այստեղ պետք է արձանագրել արտգործնախարար Դավութօղլուի դիվանագիտական հաղթանակը»,-եզրափակեց թուրքագետը:
Հիշեցնենք, որ թուրքական լրատվամիջոցների տարածած տեղեկատվության համաձայն, Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը պատրաստվում է մարտին նամակ ուղարկել ՀՀ նախագահին, որում խնդրելու է ԵԱՀԿ նախագահի ընտրությունների ժամանակ պաշտպանել Թուրքիայի թեկնածու Էրսին Էլչինին, ով էլ պետք է անձամբ ժամանի Երևան և նամակը փոխանցի ՀՀ նախագահին:
HayNews.am

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s

Նավարկում

%d bloggers like this: