Արարատից այն կողմ

Հայ-թուրքական հարաբերությունների շուրջ

Կիպրոսյան նոթեր… 1. թուրքերեն երգեր

Կիպրոս… Կիպրոս ասելիս առաջին հերթին հիշում եմ թուրք-հունական հակամարտությունն այս խնդրում ու այն, որ թուրքական զորքերը մինչ այժմ բռնազավթած են պահում արդեն Եվրոպական Միության անդամ այս երկրի տարածքը: Թվում է, թե Կիպրոսի հունական մասում պետք է բացասաբար տրամադրված լինեն թուրքերի հանդեպ: Այստեղ էլ ես զարմացած մնացի: Կիպրոսի օդանավակայանից նստելով տաքսի՝ ապշահար փորձում էի հավատալ ականջներիս՝ վարորդը լսում էր թուրքական երգ: ՙՙԹուրքերեն էՙՙ, — բացատրեց վարորդը: ՙՙՀասկացաՙՙ, — պատասխանեցի ես: Պետրոսը՝ այդպես էր վարորդի անունը, պատմեց, որ իրենք այսօր պատրաստ են ապրել թուրքերի հետ միասին ու համաձայն են կղզու վերամիավորմանը՝ ներկա պայմաններով:

Թեև ամեն դեպքում պետք է նշել, որ Պետրոսն այդքան էլ ճիշտ չէր: Նախ և առաջ ինչպես ամեն մի իրեն հարգող հույն տաքսիստ, նա խաբեց երկիր առաջին անգամ եկած տուրիստին՝ պահանջելով տաս եվրո ավել: Ապա, հետագայում պարզվեց, որ թուրքերեն երգեր ոչ միայն բացահայտորեն չեն լսում, այլև չեն էլ սիրում հիշատակել թուրքերին առօրյա զրույցներում:…. Թե ո՞նց այդ թուրքական երգեր լսող վարորդը հենց ինձ հանդիպեց…

Հ.Գ. Ի դեպ Պետրոսի համարն է 99294218, մարդ ես, գուցե Լառնակայում տաքսի պետք լինի, զանգեք…

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s

Information

This entry was posted on Ապրիլի 5, 2011 by in Թուրքիա -արտաքին հարաբերություններ and tagged .

Նավարկում

%d bloggers like this: