Արարատից այն կողմ

Հայ-թուրքական հարաբերությունների շուրջ

Կիպրոսյան նոթեր…2. Ջեյմս Բոնդն ու թուր

 

Կիպրոս, Կիպրոս… երկիրը փոխվել է… Եվրամիության լիիրավ անդամ է… քանի՞ տարի է արդեն բրիտանական գաղութ չի… շաաատ… իհարկե մինչև հիմա Մեծ Բրիտանիան իրեն վերապահում է խառնվել Կիպրոսի գործերին ու հովանավորչություն անել, բայց դե Կիպրոսն ամեն դեպքում ավելի շատ պետք է որ հունական լիներ…

 Բայց արի ու տես, որ Կիպրոսը մնացել է հոգով սրտով, նիստ ու կացով բրիտանական գաղութ…

 Դե, սկսենք ամենա պարզ բանից, որ երթևեկությունը մինչև այսօր ձախակողմյան է… Մինչև եվրոյի անցնելը դրամական միավորը ֆունտն էր… իսկ փողոցի տեսքի մասին… նույն փոստարկղերը, նույն հեռախոսային տաղավարները… շուտվանից հեռախոսային տաղավարից Հայաստան չէի զանգել… ինձ մի պահ Ջեյմս Բոնդ զգացի .  ….անգլերենը թեև հունական ակցենտով է, սակայն բրիտանական արտասանությունն զգացվում է… բրիտանացիների թիվն էլ պակաս չի, թեև դե համայն աշխարհի ռուս տուրիստներին չեն հասնի… (ռուսների մասին հաջորդ անգամ, դա մեծ թեմա է ու այստեղ չեմ խցկի…) իսկ ԱՄԵՆԱՏՊԱՎՈՐԻՉ երևույթն այն էր, որ Կիպրոսում մինչև հիմա անգլիական ոճի վարդակներ են (розетка)… պատկերացնո՞ւմ եք… երեք ատամանոց անգլիական վարդակներ…

Հ.Գ. Ի դեպ, ես հիշեցի, որ Բեհլուլ Օզքանն էր պատմում, թե Կիպրոսի թուրքական հատվածում էլ մինչև այսօր նույն անգլիական վարդակներն են…. Պետք է հիշեմ հարցնեմ, տսնես երթևեկությունն էլ է՞ մնացել ձախակողմյան, թե՞ թուրքերն ամեն դեպքում փոխել են աջակողմյանի…

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s

Information

This entry was posted on Ապրիլի 6, 2011 by in ճանապարհային նոթեր and tagged , , , , .

Նավարկում

%d bloggers like this: