Արարատից այն կողմ

Հայ-թուրքական հարաբերությունների շուրջ

Երեխաների ժամանակակից ստրկություն… մանուկ ուղտավարներ

 

Տարեկան մոտ 5000 երեխա՝ սկսած երկու տարեկանից, առևանգվում են կամ գնվում Պակիստանի, Հնդկաստանի կամ աֆրիկյան երկրներից և տարվում Արաբական Միացյալ Էմիրություններ, որտեղ նրանց օգտագործում են ուղտերի մրցավազքում՝ որպես ուղտավարներ: Ինչո՞ւ հատկապես երեխաներին, որովհետև նախ թեթև են ու ուղռի վրա հավելյալ քաշ չի ավելանում, ապա ասում են՝ թե երեխայի վախեցած լացից ուղտն ավելի արագ է վազում:

Մրցավազքից ազատ ժամանակ տղաներն ապրում են ուղտերի ու ուղտ վարժեցնողների հետ միասին՝ անապատային հյուղակներում: Երեխաներին տալիս են ընդամենը ջուր ու մի քանի կտոր հաց, որպեսզի հնարավորինս նիհար լինեն ու թեթև: Եթե որևէ մեկը նման դիետայից հետո էլ հանդգնում է մի քանի գրամ ավել լինել, նրան ստիպում են ծանրաքարերով վազել անապատի արևի տակ: Շատ տղաներ բողոքում են նաև, որ սեռական բռնության են ենթարկվել ուղտեր վարժեցնողների կողմից:

Սակայն այս ամենաօրյա չարքաշ կյանքից ավելի վատ են մրցավազքերը, երբ ուղտերը ժամում 60 կմ արագությամբ վազում են, իսկ երեխաները հաճախ վայր են ընլնում ու ոտատակ արվում: Շատերն են ընկել ու ոչ միայն ձեռքն, այլ նաև վիզը կոտրել: Իսկ երբ խոսքը գնում է հարյուր հազարավոր ֆունտ արժեցող ցեղական ուղտի ու մի քանի հազար գին ունեցող տղայի ընտրություն կատարելու միջև, ապա կենդանին առաջնայնություն է ստանում:

Երեխաների այս առևտուրը երկար պատմություն ունի ու մաս է ավել լայն ցանցի, որը Պարսից ծոցի երկրներին է մատակարարում նաև սպասուհիներ ու սեռական պահանջմունքները բավարարելու համար երիտասարդ աղջիկներ:

1 comments on “Երեխաների ժամանակակից ստրկություն… մանուկ ուղտավարներ

  1. Tatevik Amiryan
    21 Ապրիլի, 2011

    Erb mard korcnum e ir mardkayin hatkutyunnery yev nmanvum e kam avelin darnum e kendani, zarmanali chen cavoq nmanatip patmutyunnery.

    Astvac et erexeqin u mardkayin nmanatip brnutyunic tuzhac bolor mardkanc yerknqum khatuci!:)

Leave a reply to Tatevik Amiryan Չեղարկել պատասխանը

Information

This entry was posted on 21 Ապրիլի, 2011 by in Հայերենով, ճանապարհային նոթեր and tagged , , , .

Նավարկում