Արարատից այն կողմ

Հայ-թուրքական հարաբերությունների շուրջ

Օբամայի հայտարարությունը Հայոց ցեղասպանության մասին իրավական ուժ չունի

PanARMENIAN.Net — Եթե Օբաման արտասանի «Հայոց ցեղասպանություն», դա իհարկե հեղինակավոր հայտարարություն է, սակայն այն իրավաբանական ուժ չունի: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է թուրքագետ Արտակ Շաքարյանը, նշելով, որ հայերը չպետք է դրան մեծ նշանակություն տան: Նրա խոսքերով, գլխավորն այն է, որպեսզի Ցեղասպանությունը ճանաչի Կոնգրեսը, միաժամանակ հիշելով նախագահ Ռոնալդ Ռեյգանին, որի խոսքերը Ցեղասպանության մասին ոչինչ չեն փոխել: Շաքարյանի կարծիքով, հայերը պետք է գնան իրավաբանական ճանապարհով: Այդ առումով նա մասնավորապես նշել է Թուրքիայի դեմ հայկական սփյուռքի ներկայացուցիչների վերջին դատական հայցերը, ինչը Թուրքիայում խուճապ է առաջացրել, որը հասկացել է, որ իրավաբանական դաշտում անօգնական է:

Իր հերթին, թուրքագետ Հակոբ Չաքրյանը հայտարարել է, որ համոզված է, որ Օբաման չի արտասանի «ցեղասպանություն» բառն իր ամենամյա ուղերձում: Նրա խոսքերով, այդ մասին վկայում է այն, որ ի տարբերություն նախկին տարիների, այս տարի Թուրքիան ԱՄՆ պատվիրակություն չի ուղարկել, որը պետք է կանխարգելի Կոնգրեսում Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդունումը: «Թուրքիայի վստահությունը նրանով է բացատրվում, որ հիմա նա կարևոր դեր է խաղում ԱՄՆ պլաններում Իրանի, Աֆղանստանի և Իրաքի հարցերում»,- ասել է Չաքրյանը: Նա նաև կոչ է արել ԱՄՆ հայկական սփյուռքին զերծ մնալ անհավասարակշիռ քայլերից և հայտարարություններից այն դեպքում, եթե ԱՄՆ սփյուռքի սպասումները հերթական անգամ չարդարանան: Դրա հետ կապված` նա հիշեցրել է հայ համայնքի արձանագանքը Նենսի Փելոսիի վերաբերյալ, որը քվեարկության չէր դրել Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևը, և համայնքը նրան դավաճան էր անվանել:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s

Նավարկում

%d bloggers like this: