Արարատից այն կողմ

Հայ-թուրքական հարաբերությունների շուրջ

Ահա թե ինչու է Թուրքիայի հետ դժվար ֆուտբոլ խաղալը

Երեկ Ասադը եղբայր էր, այսօր` թշնամի, վաղը`հարազատ ընկեր: Թուրքիայի արտաքին քաղաքակնությունը ճկուն է եղեգի պես: Վերջին շրջանում համաշխարհային մամուլը բազմաթիվ հրապարակումներում նշել է, որ Թուրքիան դավաճանեց Սիրիային և հաշտվելով ԱՄՆ-ի և եվրոպացիների պահանջի հետ, բարձարաձայնեց Բաշար ալ Ասադի հեռացման պահանջը վարչապետ Էրդողանի բերանով: Թուրքիայի ղեկավարությունը չէր էլ ժխտում, որ դժգոհ է Ասադի քաղաքականությունից և անգամ մամուլում հայտվեցին հրապարակումներ, որ թուրքական ռազմական ուժերը անվտանգության գոտի ստեղծելու նպատակով պատրաստվում են ներխուժել Սիրիայի տարածք”: Սակայն երբ համաշխարհային հանրությունը սկսեց կասկածել, որ Մեծ Ութնյակի գագաթաժողովում նախագահներ Օբաման և Մեդվեդևը համաձայնության են եկել այն մասին, որ Քադդաֆին հեռանում է, իսկ Ասադը` մնում, ինչը պահանջում էր Ռուսաստանը, Թուրքիան անմիջապես փոխեց իր քաղաքականությունը: Մայիսի 31-ին Թուրքիայի իշխանությունները համաձայնություն էին տվել, որ Անթալիայում Սիրիայի նախագահին ընդդիմադիր շարժման առաջնորդները համաժողով անցկացնեն: Զգալով, որ իրադրությունը փոխվում է, Թուրքիան հապճեպ Facebook-ի միջոցով Սիրիայից Անթալիա հրավիրեց շուրջ 250 երիտասարդների , որոնք Ասադի կողմնակիցներն էին: Երիտասարդները պարզապես ընդդիմադիրների համաժողովին զուգահեռ քայլերթ կատարեցին և Ասադին պաշտպանող ցուցապաստառներ պարզեցին: Երբ երիտասարդներն արդեն վերադարձել էին Դամասկոս, Սիրիայի հեռուստատեսության թղթակցի այն հարցին, թե ինչպես ծագեց Անթալիա մեկնելու գաղափարը, բոլորը միաձայն հաստատեցին, որ հրավերը եկել է Facebook-ով, հաղորդում է սիրիական Champress կայքը: Իսկ Թուրքիայի արտգործնախարար Դավութօղլուն հայտարարեց , որ իրենք միայնակ չեն թողնի Սիրիայի ղեկավարությանը, հաղորդում է Անադոլու գործակալությունը: Այս այն դեպքում, երբ նույն գործակալությունը տասն օր առաջ տարածել էր Դավութօղլու այն հայտարարությունը, որ Թուրքիան մենակ չի թողնի Սիրիայի ազատության ձգտող ժողովրդին: Այժմ “ժողովուրդ” բառը փոխարինվեց “Իշխանություն” բառով: Ահա թե կարճ ժամանակում ինչպիսի շրջադարձեր կարող է կատարել Թուրքիան արտաքին քաղաքականության մեջ, որ անգամ փորձառու դիվանագետների զարմանքը կարող է հարուցել: Այսպիսի պետության հետ չի կարելի մրցել թիմային մարզաձևերում, պետք է մրցել միայն մենամարտային մարզաձևերում:

http://www.armweeklynews.am/i3/awn_42_arm.htm#Ահա_թե_ինչու_է_Թուրքիայի_հետ_դժվար_ֆուտբոլ_խաղալը

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s

%d bloggers like this: