Արարատից այն կողմ

Հայ-թուրքական հարաբերությունների շուրջ

ԱՄՆ-ին ձեռնտու է հայ-թուրքական սահմանի բացումը

Թուրքագետ Արտակ Շաքարյանը գտնում է, որ ԱՄՆ-ն կողմ է հայ-թուրքական սահմանի բացմանը, այդ մասին թուրքագետը ասել է այսօր Երևանում կայացած մամլո ասուլիսում: Շաքարյանը նշել է, որ Ամերիկայի համար շահավետ չէ Ռուսաստանի ազդեցությունը Հայաստանի վրա: Նրա խոսքով, եթե սահմանը բացվի, առաջին հերթին նկատելի կմեծանա ապրանքների արտահանումը դեպի Մերձավոր Արևելքի երկրներ, մասնավորապես տեղի հայ համայնքներ: Դա կնպաստի Ռուսաստանի ազդեցության թուլացմանը տարածաշրջանում:

Այնուամենայնիվ, թուրքագետը գտնում է, որ սահմանի բացումից Ռուսաստանը տնտեսապես կշահի, որովհետև, առաջինը, արտահանվող ապրանքը դեպի Թուրքիա կլինի էլեկտրաէներգիան, որի առյուծի բաժինը Ռուսաստանին է պատկանում և, երկրորդը, այլ ապրանքների արտահանումը տեղի կունենա երկաթուղու միջոցով, իսկ Հայաստանում երկաթուղային բեռնափոխադրումներն իրականացնում է Ռուսաստանին պատկանող Հարավկովկասյան երկաթուղին:

Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ չկան դիվանագիտական հարաբերություններ, սահմանը երկու երկրների միջեւ փակվել է Անկարայի կողմից 1993թ. Լեռնային Ղարաբաղում պատերազմի պատճառով: Սեպտեմբերի 6-ին Թուրքիայի նախագահը առաջին անգամ այցելեց Երեւան, ժամանելով դիտելու Հայաստանի եւ Թուրքիայի հավաքականների միջեւ կայացած ֆուտբոլային խաղը: Թուրքիան հուսով է, որ ժամանակն է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ:

2009թ-ի ապրիլի 22-ի լույս 23-ի գիշերը Շվեյցարիայում ստորագրվեց մտադրություն հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման և սահմանի բացման մասին, ավելի ճիշտ համաձայնագիր Հայաստանի և Թուրքիայի ԱԳՆ-երի միջև Շվեյցարիայի ԱԳՆ միջնորդությամբ «ճանապարհային քարտեզի» մասին: Հայաստանի համար հենց ամսաթվի ընտրությունն արդեն վիրավորական էր` խոսել հարաբերությունների կարգավորման մասին երկրի հետ, որի նախնիները կոտորել են 1.5 միլիոն հայերի, բոլորովին կոռեկտ չէ:

PanARMENIAN.Net

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s

%d bloggers like this: