Արարատից այն կողմ

Հայ-թուրքական հարաբերությունների շուրջ

Արարատը կտայի հայերին

Թուրքական ամենահամարձակ թերթի համբավն ունեցող «Թարաֆի» սյունակագիր Սերդար Քայան իր հոդվածում հայտարարել է, որ պատրաստ է Արարատը վերադարձնել հայերին:
«Արարատ լեռը հայերի համար սուրբ է: Դրա պատճառը Արարատի ունեցած հսկայական դերն է հայերի պատմության և ազգային ինքնության մեջ: Այսօր այն գտնվում է Թուրքիայի տարածքում, հայ-թուրքական սահմանից ոչ հեռու: Այն հայերի համար այնքան մոտ է և այնքան հեռու…»,-հոդվածի նախաբանում գրում է Քայան և շարունակում.
«Հայերի` Արարատի նկատմամբ ցուցաբերած մոտեցումները սովորական տարածքային ընդլայնման քաղաքականությունից հիմնավորապես տարբեր են…»:
«Թուրքական պաշտոնական մոտեցումն այս է. հայրենիքի հողերը ներկված են «շեհիթների» (մարտիկների) արյունով, ուստի ամեն մի թիզ հող «սուրբ» է, ամբողջ աշխարհի հայացքն ուղղված է Թուրքիայի վրա, հարևանները գերտերությունների հետ փորձում են թուլացնել մեր երկիրը: Նման մոտեցման պարագայում նույնիսկ մեկ թիզ հող զիջելն անգամ չի կարող տեղավորվել մարդկանց ուղեղներում…»:
Մի հարց եմ տալիս ծանոթներիցս մեկին. «Արարատը հայերի համար անչափ կարևոր է, իսկ ինձ համար նույնն է, ինչ բոլոր մյուս սարերն ու լեռները… Խաղաղության ճանապարհին կարելի է մեծ քայլ անել և այն տալ հայերին…»: Սպասում եմ «այո» կամ «ոչ» պատասխաններին, սակայն զրուցակիցս չի տալիս հստակ պատասխան ու սկսում է խոսել լեռան ռազմավարական կարևորության մասին…»
«Իհարկե, իրական կյանքում խիստ բարդ է նման առաջարկը կյանքի կոչելը: Միշտ էլ դրա դեմ մեծ թվով մարդիկ դուրս կգան»,-հավելում է թուրք սյունակագիրը:
HayNews.am

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s

%d bloggers like this: