Արարատից այն կողմ

Հայ-թուրքական հարաբերությունների շուրջ

Թուրքիան խիստ է լինելու Սիրիայի հետ, իսկ Սիրիան՝ Թուրքիայի

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանձնարարականով Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն օգոստոսի 9-ին կմեկնի Սիրիա: Բանակցությունների ընթացքում Դավութօղլուն Թուրքիայի ուղերձը կփոխանցի սիրիական իշխանություններին: “Մեր համբերությունը հատվում է”,-նշել է Թուրքիայի վարչապետը: Էրդողանի խոսքով` Սիրիայում կատարվածը Թուրքիայի համար “ներքին խնդիր է”, քանի որ երկու երկրներն ունեն 850-կիլոմետրանոց սահման, հարազատներ, պատմական ու մշակութային կապեր: Դավութօղլուի պատրաստակամությանը` առաջիկայում այցելել Դամասկոս եւ Սիրիայի ղեկավարությանն անհանգստություն հայտնել այդ արաբական երկրում կատարվող իրադարձությունների վերաբերյալ, հավանություն է տվել նաև Քլինթոնը: “Սիրիայում իրավիճակը Թուրքիայի համար բավական էական է, քանի որ նրա հետ Թուրքիան կիսում է ամենաերկար ցամաքային սահմանը, բացի այդ, Սիրիայի հետ սերտորեն կապված է Թուրքիայի մշտական քրդական խնդիրը, որովհետև քուրդ զինյալների մեծ մասը Թուրքիա մտնելիս անցնում էր Սիրիայի սահմանով: Ուստի կայունությունը Սիրիայում Թուրքիայի համար բավական էական է”,- “Արմեդիա” ՏՎԳ-ին ասել է թուրքագետ Արտակ Շաքարյանը: Այստեղ երկրորդական դեր չեն խաղում նաև Թուրքիայի նկրտումները՝ կապված համաշխարհային թատերաբեմում իր զբաղեցրած դիրքի հետ: “Վերջին ժամանակներս Թուրքիան, դիրքավորվելով արաբական աշխարհում՝ որպես մոդել և առաջնորդ երկիր, իրեն պատասխանատու է զգում Սիրիայում տեղի ունեցածի համար: Թուրքիան մնում է արևմտյան աշխարհի ներկայացուցիչ և փորձում է խաղալ կրկնակի խաղ՝ մի կողմից ցույց տալով արաբական աշխարհին, թե յուրային է, մյուս կոմից, ամեն դեպքում, առաջ տանելով Արևմուտքի պատվերը”,- ասում է Շաքարյանը: Թուրքագետը նաև ընդգծում է, որ վերջերս Թուրքիան մի քանի անգամ Իրան ուղղարկվող կամ Իրանից ուղղարկվող ինքնաթիռներ է իջեցրել, սանկցիաներ կիրառել Իրանի հանդեպ: “Այսինքն, ամեն դեպքում, Թուրքիան դիրքավորվում է արաբական աշխարհում որպես յուրային, բայց ինքը գործունի դեր ունի Արևմուտքի շահերը պաշտպանելու հացում: Եվ հենց այս առումնով էլ Դավութօղլուի հարցը ես շատ ավելի կնկարագրեի որպես միջնորդության փորձ՝ ձգտելու ցույց տալ աշխարհին, որ Թուրքիան հետաքրքրված է հակամարտությամբ և փորձում է կարգավորում գտնել: Սա հաղորդագրություն էր, թե մենք խիստ ենք լինելու Սիրիայի հետ եւ գործուն դեր ունենք այստեղ. եթե ցանկանում եք Սիրիայի հետ ինչ-որ մի բան անել, մեր միջոցով արեք”,- նշում է Շաքարյանը: Իրենց հերթին, սակայն սիրիական իշխանությունները, թվում է՝ չեն պատրաստվում տեղի տալ Թուրքիայի ճնշումներին: Պաշտոնական Անկարան կոշտ պատասխան կստանա, եթե Սիրիայի նկատմամբ դիմի կոշտ քայլերի: Այս մասին հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի քաղաքական և մեդիայի հարցերով խորհրդական Բոթինա Շաբանը: “Եթե Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն գա Սիրիա և Դամասկոսին կոշտ ուղերձ հղի, Թուրքիան, որը հրաժարվում է դատապարտել Սիրիայում քաղաքացիական անձանց, ոստիկաններին և զինվորականներին դաժանորեն սպանող ահաբեկիչների գործողությունները, համարժեք կոշտ պատասխան կստանա”,- հայտարարել է Բոթինա Շաբանը: Հիշեցնենք, որ Սիրիայում զանգվածային բողոքի ակցիաներն սկսվել էին մարտի կեսերին: Սիրիական իրավապաշտպանների տվյալներով` ակցիայի մասնակիցների եւ իրավապահների միեջեւ բախումների հետեւանքով զոհվել է շուրջ 2 000 մարդ, եւս 3 հազարն անհետ կորած է համարվում:

Պատրաստեց Աննա Կարապետյանը 08.08.2011

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s

Information

This entry was posted on Օգոստոսի 8, 2011 by in Հայերենով, Թուրքիա -արտաքին հարաբերություններ and tagged , .

Նավարկում

%d bloggers like this: