Արարատից այն կողմ

Հայ-թուրքական հարաբերությունների շուրջ

Ա. Շաքարյան. Պետք է քայլ անել ոչ թե ի հեճուկս ինչ-որ մեկի, այլ` ելնելով Հայաստանի շահերից

«Պատգամավորներից որևէ մեկը, կամ հենց նույն Դավութօղլուն, կարող են որպես խաղաքարտ օգտագործել արձանագրությունները` կրկին անգամ ներկայացնելով խորհրդարան` Թուրքիայի համար դրական իմիջ տարածելու և ևս մեկ լրատվական իրադարձություն ստեղծելու համար: Այս առումով, հնարավոր է, որ նրանք առաջիկայում օրինագիծը ներկայացնեն քննարկման»,- այսօր անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց թուրքագետ Արտակ Շաքարյանը:

Բանախոսը հայ-թուրքական հարաբերություններում կարևորեց նախաձեռնողականությունը, նշելով, որ պետք է քայլ անել ոչ թե ի հեճուկս ինչ-որ մեկի, այլ` ելնելով Հայաստանի շահերից:

Խոսելով արձանագրություններից ստորագրությունները հետ վերցնելու մասին, նա նշեց, որ դա արտաքին քաղաքականության մեջ խաղաթուղթ է մեր ձեռքին, որին հայկական կողմը պետք է դիմի իրեն հարմար պահի:

Այնուհետև անդրադառնալով Թուրքիայի վրա Միացյալ Նահանգների և արտաքին այլ քաղաքական ուժերի հնարավոր ճնշումներին, Ա. Շաքարյանը նշեց. «Հնարավոր համարում եմ այնքանով, որ հայ-թուրքական արձանագրությունները և այս երկխոսությունը Օբամայի կաբինետի մտահաղացումն էր, որը տապալվեց, և վերջին ժամանակներս Հիլարի Քլինթոնի` Թուրքիա կատարած այցից ու նրա հայտարարություններից կարելի է ենթադրել, որ Վաշինգտոնը դեռ փորձում է ին-ինչ լծակներ կիրառել և հայ-թուրքական հարաբերություններում գոնե ձևական առաջընթացի հասնել, բայց հաշվի առնելով Իրաքում, Աֆղանստանում և Սիրիայում Թուրքիայի չնվազող կարևորությունը, կարծում եմ, որ նրանք ավելի շուտ համաձայնության կհասնեն քրդական խնդրում, քան թե հայկականում»:

Իսկ ասուլիսի ավարտին պատասխանելով տարածաշրջանում Թուրքիայի արտաքին քաղաքականության վերաբերյալ Panorama.am-ի հարցին, թուրքագետն ասաց. «Իսրայելի և Թուրքիայի առճակատումը երբեք խորքային չի եղել: Այդ երկրներն այսօր Մերձավոր Արևելքում ռազմավարական առումով թիվ մեկ գործընկերներ են: Իսկ Սիրիայի հարցում Թուրքիան շատ հետաքրքիր ռազմավարություն է որդեգրել և փորձում է աշխատել և´ ընդդիմության, և´ իշխանության հետ: Թուրքիան փորձում է երկուսի վրա էլ խաղադրույք կատարել` որևէ մեկի հաղթանակի դեպքում հաղթող դուրս գալու համար»:

Ա. Շաքարյանը Սիրիայում Թուրքիայի ռազմական միջամտությունը բացառեց`հաշվի առնելով Իրանի գործոնը` հավելելով. «Եթե Թուրքիան զորք մտցնի Սիրիա` ընդդիմադիրներին օգնելու նպատակով, ապա Թեհրանն անպայման որևէ պատասխան կտա»:
 

Աղբյուր` Panorama.am

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s

%d bloggers like this: