Արարատից այն կողմ

Հայ-թուրքական հարաբերությունների շուրջ

Մենք միշտ սպասում ենք` Անկարան մի բան անի, որ պատասխանենք. թուրքագետ

«Ցավոք, մենք միշտ սպասում ենք` Անկարան մի բան անի, նոր մտածենք, թե ինչ անենք ի պատասխան»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց թուրքագետ Արտակ Շաքարյանը՝ անդրադառնալով այն հարցին, թե ինչ պետք է անի Հայաստանն այս իրավիճակում, երբ Թուրքիայի խորհրդարանը օրակարգից հանել է հայ-թուրքական Արձանագրությունները: Մեղադրելով Հայաստանին արձագանքող քաղաքականություն վարելու համար՝ թուրքագետը նշեց, թե ստորագրությունները Արձանագրություններից հետ վերցնելը հաղթաթուղթ է, որը կարող է Հայաստանն օգտագործել: Շաքարյանը, սակայն, ունի մի դիտարկում՝ ստորագրությունները պետք է հետ վերցնել միայն այն ժամանակ , «երբ հաշվարկենք, որ այն մեզ ձեռնտու է, ոչ թե ի պատասխան Անկարայի որևէ քայլի: Մենք պետք է լինենք միջազգային օրակարգի թելադրողը, ոչ թե սպասենք Անկարայի քայլին»:

Թուրքական խորհրդարանի կողմից հայ-թուրքական Արձանագրություններն օրակարգից հանելը թուրքագետը բյուրոկրատական քայլ համարեց՝ ավելացնելով, որ պետք չէ այդ իրադարձությունն ուռճացնել: Արտակ Շաքարյանի տեղեկացմամբ՝ Թուրքիայի Ազգային մեծ ժողովի ներքին կանոնադրության համաձայն` բոլոր օրենքները, որոնք նախորդ խորհրդարանի գործունեության ժամանակ չեն ընդունվել, պարզապես հանվում են օրակարգից: Իսկ եթե շատ կարևոր խնդիր է, ապա այն պետք է կրկին ներկայացվի: «Հավանական եմ համարում, որ արտաքին իմիջի համար Դավութօղլուն կամ մեկ այլ պաշտոնյա կրկին կներկայացնի Արձանագրությունները քննարկման՝ ցույց տալու համար, որ հետ քայլ չի արվում»,- հայտարարեց նա:

«898 օրինագիծ է հետ ուղարկվել. այս ամբողջ իրադարձությունը կապված չի զուտ հայ-թուրքական Արձանագրության հետ, այն պարզապես ի թիվս այլոց հետ է կանչվել, այսինքն՝ այս ամենի տակ թուրք դիվանագիտության գաղտնի ծրագրեր փնտրելը իրատեսական չէ»,- շեշտեց թուրքագետը՝ ավելացնելով, որ Արձանագրությունները խորհրդարանի օրակարգից հանելը նշանակում է, որ Թուրքիայի համար Հայաստանի հետ հարաբերություններն առաջնահերթ չեն, նա այժմ ունի Սիրիայի և քրդական խնդիրներ:

Ըստ Շաքարյանի, եթե միջազգային խոշոր ուժերի կողմից հստակ ճնշումներ չլինեն Անկարայի վրա` հայ-թուրքական հարաբերությունների աշխուժացման համար, առաջիկայում դրանք այսպես թե այնպես ակտիվացում չեն ունենա: Շաքարյանի խոսքով՝ հայ-թուրքական Արձանագրությունները «Օբամայի կաբինետի մտահղացումն էր», որը սակայն տապալվեց: Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա մասնագետն այն կարծիքին է, որ Թուրքիան հայ-թուրքական հարաբերությունների գործընթացը միանգամից չի սպանի, այլ կտանի դանդաղ մարման:

Tert.am

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s

%d bloggers like this: