Արարատից այն կողմ

Հայ-թուրքական հարաբերությունների շուրջ

Հայ-թուրքական արձանագրությունները դեռ ո՞ղջ են

 “Անադոլու” գործակալության փոխանցմամբ, Թուրքիայի խորհրդարանի ներքին կանոնադրության համաձայն, տվյալ օրենսդրական շրջանում վերջնական լուծում չգտած օրինագծերը համարվում են անվավեր: Այդպիսով, փաստաթղթերը հանվել են Թուրքիայի օրենսդիր մարմնի օրակարգից: Սակայն, օրենքում կա մի կետ, ըստ որի` կառավարությունը կամ պատգամավորները օրինագիծը կարող են վերականգնել:
“Խնդիրն այն է, որ Թուրքիայի խորհրդարանի աշխատանքային կանոնակարգն է այդպիսին, նախորդ խորհրդարանի կողմից մինչեւ վերջ չհասցված որոշումները հետ են վերցվում”,- պարզաբանում է թուրքագետը:
Համաձայն խորհրդարանի ներքին կանոնակարգի 77 հոդվածի, եթե մեկ գումարման ընթացքում Մեծ ժողով (Խորհրդարան) ներկայացված փաստաթղթերի նախագծեր չեն քննարկվում խորհրդարանում, ապա ինքնաբերաբար հետ են ուղարկվում։ Դրանք կարող են նորից քննարկվել այն դեպքում, եթե ետ ուղարկվելուց հետո վերահղվեն՝ կառավարության անդամների կամ մեջլիսի պատգամավորների կողմից։ Հաղորդվում է, որ նման փաստաթղթերի թվում են միջազգային 513 համաձայնագիր եւ պայմանագիր, օրենքի 248 նախագիծ։
“Դա ոչ մի կերպ չի նշանակում, որ Թուրքիան հետ քայլ է անում, բայց չի էլ նշանակում, որ Թուրքիան արձանագրությունները վավերացնելու մեծ ցանկություն ունի: Տեսականորեն, Դավութօղլուն կարող է այս խորհրդարանում եւս PR քայլ անել եւ մեկ անգամ էլ արձանագրությունները վավերացման ներկայացնել, բայց դա ոչինչ չի նշանակի: Խնդիրն այն է, որ Թուրքիան միայն միջազգային ճնշումների դեպքում կվավերացնի արձանագրությունները”,- կարծում է Շաքարյանը: Վերջինս նաեւ անդրադարձավ Հայաստանում բարձրացած աղմուկին եւ հնչեցված կարծիքներին: “Դաշնակցությունը հայտարարել է, որ ի պատասխան դրա ՀՀ-ն պետք է իր ստորագրությունները հետ վերցնի: Ես կարծում եմ՝ վաղաժամկետ է, դա մի հաղթաթուղթ է մեր ձեռքում, որը կարող ենք օգտագործել այն ժամանակ, երբ մեզ պետք լինի Թուրքիայի նկատմամբ ճնշում գործադրել, ոչ թե պարզապես Թուրքիայի այս կամ այն քայլին արձագանքել”,- նշել է թուրքագետը:
“Ես միշտ կողմ եմ ցույց տալու ողջ աշխարհին, որ Հայաստանը պատրաստ է բարիդրացիական հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ, եւ Թուրքիան է, ով նախապայմաններ է առաջադրում եւ հետ քայլ կատարում”,- հավելել է Արտակ Շաքարյանը:
Հիշեցնենք, որ 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ՀՀ եւ Թուրքիայի ԱԳՆ ղեկավարների կողմից ստորագրվելուց հետո արձանագրությունները ներկայացվել էին խորհրդարաններին` վավերացման համար: 2010թ. ապրիլի 22-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր վավերացման գործընթացի դադարեցման մասին` նշելով, որ թուրքական կողմը պատրաստ չէ շարունակել երկխոսությունը Երեւանի հետ առանց նախապայմանների, ինչպես նախատեսված է արձանագրություններով: Միեւնույն ժամանակ Հայաստանը պահպանել էր ստորագրությունը արձանագրությունների տակ:
“Արմեդիա” ՏՎԳ
23.08.2011

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s

%d bloggers like this: