Արարատից այն կողմ

Հայ-թուրքական հարաբերությունների շուրջ

Արևելյան երկրներում օրենք ընդունելը այլ է, կիրառելը` այլ. Արտակ Շաքարյան

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը թուրքագետ Հակոբ Չաքրյանը, խոսելով հայերից խլված տարածքների վերադարձման գործընթացի մասին, նշեց.«Ոգևորվել գործընթացից կարելի է նրա համար, որ անընդհատ առգրավումներ են եղել, համայնքներին թույլ չի տրվել որևէ առգրավված գույքի համար դիմել դատարան, իսկ Էրդողանը արդեն տվել է այդ թույլտվությունը: Սա փաստ է, բայց ազգային փոքրամասնություններին համայնքային ունեցվածքը վերադարձնելու թուրքական իշխանությունների հրամանն ավելի շատ քարոզչական նշանակություն ունի, քան նյութական օգուտ համայնքների համար: Արդեն 8 կալվածք վերադարձվել է, բայց կալվածքների ընդհանուր պատկերը չկա: Մի՞թե պատրիարքարանը չունի այդ տվյալները, և մենք թուրք լրատվամիջոցներից պիտի ստանանք տվյալներ: Պետք է ասել՝ մտահոգություն կա, որ համայնքները կանցնեն որոշ ներկայացուցիչների ձեռքը, և նրանք կվաճառեն»:

Ըստ Արտակ Շաքարյանի` սա նախադեպ է միջազգային իրավունքում, ինչը շատ կարևոր դերունի.«Սա մտածել է տալիս, որ հետագայում ավելի հեշտ կլինի ևս մեկ վերադարձ ապահովել: Իսկ պետք չէ ոգևորվել, քանի որ արևելյան երկրներում օրենք ընդունելնայլ է, կիրառելը` այլ` երկար ժամանակ է պահանջում: Թուրքիան հիմնականում միշտ հաշվարկում է իր անելիքները, բայց մեկ-մեկ հիմար քայլեր է անում»:

Իսկ թե Հայաստանին ինչ կտա կալվածքների վերադարձը՝ Հ. Չաքրյանը նշեց, որ դրանց վերադարձը ոչինչ չի տա, որովհետև Թուրքիայի տարածքում են այդ կալվածքները:

Անդրադառնալով հայ-թուրքական արձանագրությունների կարգավիճակին` Ա. Շաքարյանը նշեց. «Դեռ չգիտենք, արդյո՞ք նոր կառավարությունը նոր խորհրդարան կմտցնի, թե՞ ոչ,- ապա հավելեց։- Հոկտեմբերի սկզբին արձանագրությունների ստորագրման 2-ամյակն է, և սա շատ լավ առիթ է` հայկական կողմին անելու մի քայլ` ամբողջ աշխարհին ցույց տալու, որ քանի որ Թուրքիան ոչ մի քայլ չի անում, մենք հետքայլ ենք անում: Բայց ես կարծում եմ, որ Անկարան, ակնկալելով Հայաստանի նման հնարավոր քայլը, մինչև հոկտեմբեր հավանական է, որ կրկին արձանագրություննները մտցնի խորհրդարան: Սա նրա միջազգային իմիջի համար շատ լավ քայլ է»:
Հ. Չաքրյանի խոսքով` արձանագրությունների նորմալացման գործընթացի համար աշխարհը Թուրքիային էր մեղադրում, ուստի ձախողման պատասխանատվությունը Թուրքիայի վրա է, և եթե Հայաստանի նախագահը ընթացքից ետ կանչեր ստորագրությունները, Հայաստանը դառնալու էր ձախողման մասնակիցը:
Հայ-թուրքական սահմանի բացման մասով Արտակ Շաքարյանը նկատեց, որ երկու տարի առաջ մենք քննարկում էինք` պատրա՞ստ է Հայաստանը սահմանը բացելու, խոսում էինք, որ Հայաստանի մաքսային, հարկային, միգրացիոն և այլ օրենսգրքեր պատրաստ չեն սահմանի բացմանը.«Կարելի է կանչել պաշտոնյաների և հարցնել՝ արդյոք այս երկու տարվա մեջ մենք ինչ-որ բան արեցի՞նք սահմանի բացմանը պատրաստ լինելու համար»:

http://www.1in.am/arm/regional_expert_32082.html

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s

%d bloggers like this: