Արարատից այն կողմ

Հայ-թուրքական հարաբերությունների շուրջ

«Արարատից այն կողմ. ապակոդավորելով Թուրքիան». նոր գիրք` Թուրքիայի մասին

Այսօր, նոյեմբերի 1-ին Ամերիկայի հայկական համագումարի հյուրերի սրահում տեղի ունեցավ պատմական գիտությունների թեկնածու, թուրքագետ Արտակ Շաքարյանի նոր գրքի շնորհանդեսը:
«Արարատից այն կողմ. ապակոդավորելով Թուրքիան» գրքի շնորհանդեսին ներկայացել էին մեծ թվով լրագրողներ, մասնագետներ և հասարակ ընթերցողներ:
Հեղինակը նախ ներկայացրեց իր գիրքը, որը նա գրել էր շուրջ երկու ամսում, ապա նաև հավաքվածներին բաժանեց ձեռնարկի օրինակները` ցանկացողների համար նաև ստորագրություն թողնելով:
Թուրքագետը գրքում անդրադարձ է կատարել Թուրքիայի արտաքին քաղաքականության սկզբունքներին և մեկնաբանել դրանք: Գրքում տեղ են գտել նաև Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուի` «Ռազմավարական խորություն» մենագրության` Հայաստանին և վերաբերող հատվածի թարգմանությունները:
Շաքարյանը նաև նշեց, որ ձեռնարկը նախատեսված է ոչ միայն լրագրողների, արևելագետների, պատմաբանների, այլ նաև ընթերցողների լայն շրջանակների համար: Հեղինակը հավելեց, որ այս գրքով փորձ է արել հատկապես հայ լրագրողներին ավելի լավ ծանոթացնել Թուրքիայի հետ, որպեսզի այդ երկիրը լուսաբանողները հնարավորինս ճիշտ պատկերացում ու տեղեկություններ ունենան:
HayNews.am

http://haynews.am/2011/11/%C2%AB%D5%A1%D6%80%D5%A1%D6%80%D5%A1%D5%BF%D5%AB%D6%81-%D5%A1%D5%B5%D5%B6-%D5%AF%D5%B8%D5%B2%D5%B4-%D5%A1%D5%BA%D5%A1%D5%AF%D5%B8%D5%A4%D5%A1%D5%BE%D5%B8%D6%80%D5%A5%D5%AC%D5%B8%D5%BE-%D5%A9%D5%B8/

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s

%d bloggers like this: