Արարատից այն կողմ

Հայ-թուրքական հարաբերությունների շուրջ

Արտակ Շաքարյան. Մի քանի հարյուր հազար թուրք նորից կկարդա ցեղասպանության մասին

Ֆրանսիայի ազգային ժողովի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունումը նոր որակ մտցրեց ցեղասպանության ճանաչման գործընթացում, այսինքն՝ ոչ միայն հռչակում ու ճանաչում են Հայոց ցեղասպանությունը, այլ նաև պատժում են նրանց, ովքեր ժխտում են Հայոց ցեղասպանության փաստը: Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց պատմական գիտությունների թեկնածու, թուրքագետ Արտակ Շաքարյանը:
Նրա խոսքերով՝ թեև օրինագծի ընդունումից հետո, Անկարան ի նշան դժգոհության, հետ է կանչում Փարիզում գտնվող իր արտակարգ և լիազոր դեսպանին, սակայն չպետք է մոռանալ, որ նույնը արեց նաև 2001թ.-ին. «Ոնց կանչում են, այդպես էլ հետ են ուղարկում: Թուրքիան մեծ աղմուկով՝ շրխկացնելով փակում է դուռը, իսկ հետո ցածրաձայն բացում»:

Թուրքագետը նկատեց, որ ի տարբերություն թուրք-ամերիկյան հարաբերությունների, Թուրքիան Ֆրանսիայի վրա ազդելու այդքան էլ լծակ չունի: Թուրքիան, հնարավոր է մի քանի ամսով դադարեցնի Ֆրանսիայի հետ տնտեսական հարաբերությունները, բայց նա չի կարող իր տարածքում փակել «Պեժո» և «Ռենո» ավտոմեքենաների գործարարնները, քանի որ դրանով հարվածելու է ոչ թե Ֆրանսիայի, այլ առաջին հերթին իր շահերին: «Կարծում եմ՝ Էրդողանը դա չի անի, քանի որ նա հիմնականում կենտրոնացած է ներքին քաղաքականության վրա»,- նշեց Ա.Շաքարյանը:

Նա ընդգծեց, որ Թուրքիան Ֆրանսիայի հետ ունի մեծ տնտեսական կապեր, ուստի նրան հեշտ չի լինի միանգամից խզել հարաբերությունները Ֆրանսիայի հետ: Հատկապես, երբ օրինագիծը դեռ վերջնական օրենքի ուժ չունի, դեռ այն պետք է հաստատվի Ֆրանսիայի Սենատում, այնուհետև վավերացվի Ֆրանսիայի նախագահի կողմից: Չնայած սա մեծ հաղթանակ է հայերի համար, բայց ամեն դեպքում վերջնական չէ, դեռ ճանապարհ կա անցնելու»,- ասաց Ա.Շաքարյանը:

Ըստ պատմաբանի՝ չնայած ասում ենք, որ սա նախընտրական որոշում էր Ֆրանսիայի համար, բայց այստեղ առավել էական են ոչ միայն հայ ընտրողները, այլ նաև ֆրանսիացիները, որոնց մեջ հակաթուրքական մոտեցումը բավականին ուժեղ է:

«Այս առումով առկա է թուրք-ֆրանսիական թշնամանքը, որն այսօր կարող ենք տեսնել նաև թուրքական լրատվամիջոցներում: Բայց անկախ նրանից, ընդունվեր այս օրինագիծը, թե ոչ, ևս մեկ անգամ ամբողջ աշխարհի լրատվությունը խոսում է Հայոց ցեղասպանության մասին: Հիմնականում հոդվածները հայամետ են, որոնք փաստում են ցեղասպանության եղելության մասին»,- նշեց թուրքագետը և ավելացրեց, որ այս օրինագիծը ևս մեկ անգամ մեզ հնարավորություն տվեց, որ աշխարհում նորից բարձրաձայնենք Հայոց ցեղասպանության մասին, իսկ մի քանի հարյուր հազար թուրք նորից կկարդա ցեղասպանության մասին:

Սակայն Ա.Շաքարյանը այս հաղթանակը Հայաստանի Հանրապետությանը չի վերագրի, այլ՝ մի քիչ վերագրում է Ֆրանսիայում Հայ Դատի գրասենյակի հայկական լոբբիստներին:

«Բայց ամեն դեպքում սա փաստում է այն, որ անկախ հայ-թուրքական հարաբերությունների առաջընթացից կամ հետընթացից, ցեղասպանության պրոցեսը ունի սեփական լոգիկան և ինքն առաջ է ընթանում անկախ որևէ բանից»,- ասաց Ա.Շաքարյանը:

Տասանյութը այստեղ` http://www.youtube.com/watch?v=ZnTfW_R08i0

Աղբյուր` Panorama.am

http://panorama.am/am/politics/2011/12/22/artak-shakaryan/

One comment on “Արտակ Շաքարյան. Մի քանի հարյուր հազար թուրք նորից կկարդա ցեղասպանության մասին

  1. Diana Balasanyan
    Դեկտեմբերի 25, 2011

    Vive la France!

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s

%d bloggers like this: