Արարատից այն կողմ

Հայ-թուրքական հարաբերությունների շուրջ

Թուրքիան իրեն այնպիսի ճոխություն չի կարող թույլ տալ, ինչպիսին Ֆրանսիայի հետ տնտեսական հարաբերությունների խզումն է. թուրքագետ

ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Անկարան Փարիզի հետ տնտեսական հարաբերությունների խզմանն ուղղված իրական քայլեր չի ձեռնարկի, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված հարցազրույցում ասաց թուրքագետ Արտակ Շաքարյանը:

Ֆրանսիայի Ազգային ժողովը հինգշաբթի նիստի ժամանակ ընդունեց 1915 թ.-ին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատիժ նախատեսող օրինագիծը:

Օրինագծի ընդունումը կարող է հանգեցնել Թուրքիայի կողմից դիվանագիտական և տնտեսական պատժամիջոցների, թեև օրենքի նախաձեռնողները պնդում են թե, այն ուղղված չէ որևէ մեկի դեմ:

«Քանի որ երկու երկրների միջև բավականին սերտ տնտեսական հարաբերություններ են, Թուրքիան իրեն այնպիսի ճոխություն չի կարող թույլ տալ, ինչպիսին Ֆրանսիայի հետ տնտեսական հարաբերությունների խզումն ու Renault-ի և Peugeot-ի նման խոշոր ներկայացուցչությունների փակումն է», — նշեց Շաքարյանը:

Ինչպես հաղորդում են Թուրքիայի լրատվական հեռուստաալիքները, Թուրքիան խորհրդատվությունների նպատակով հետ է կանչում Ֆրանսիայում գտնվող իր դեսպանին՝ ի պատասխան հինգշաբթի Ֆրանսիայի Ազգայի ժողովի կողմից ընդունված Հայոց ցեղասպանության ժխտման համար պատժի կիրառման մասին օրենքին:

Ֆրանսիայում Թուրքիայի դեսպան Թահսին Բուրջուօղլուն Հաբեր-Թյուրք հեռուստաալիքի եթերում տեղեկացրել է, որ ուրբաթ վերադառնում է հայրենիք:

Տեղական ԶԼՄ-ների տեղեկատվության համաձայն՝ Ֆրանսիայի դեսպանին հետ կանչելու հետ մեկտեղ Թուրքիան անորոշ ժամանակով կսառեցնի շփումները Ֆրանսիայի հետ քաղաքական մակարդակի վրա և պատժամիջոցներ կկիրառի ֆրանսիական ընկերությունների նկատմամբ:

Պատժամիջոցներ կիրառելու դեպքում Ֆրանսիան կարող է լուրջ վնասներ կրել թուրքական շուկայում և զրկվել նախագծերից, որոնք գնահատվում են 40-50 մլրդ դոլար:

Հայ թուրքագետն ավելացրեց, որ 2001 թ.-ին (երբ Ֆրանսիան պաշտոնապես ընդունեց Հայոց ցեղասպանությունը) Թուրքիան նույնպես մեծ աղմուկով հետ կանչեց իր դեսպանին Փարիզից, սակայն որոշ ժամանակ անց վերականգնեց դիվանագիտական հարաբերությունները:

Նրա խոսքերով՝ դեսպանին հետ կանչելը սպասված քայլ էր, քանի որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիպ Էրդողանն այդ մասին արդեն հայտարարել էր: «Կարծում եմ՝ եթե ոչ այս, ապա հաջորդ տարի երկու երկրների հարաբերություններն անպայման կկարգավորվեն», — ընդգծեց Շաքարյանը:

Ֆրանսիացի խորհրդարանականների կողմից ընդունված օրինագիծը նախատեսում է մեկ տարվա ազատազրկում և 45 հազար եվրո տուգանք Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ժխտման համար, որի ժամանակ սպանվել է շուրջ 1,5 մլն հայ:

Անկարայում ավանդաբար չափազանց ցավագին են վերաբերվում Հայոց ցեղասպանության վերաբերյալ մեղադրանքներին, որի փաստը ճանաչվել է բազմաթիվ պետությունների կողմից:

Թուրքիայի իշխանություններն ավելի վաղ զգուշացնում էին Ֆրանսիային, որ օրինագծի ընդունման դեպքում պատասխան միջոցներ կկիրառեն:

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ։ Առաջինը 1965 թ.-ին ճանաչել է Ուրուգվայը, որի օրինակին են հետևել Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիան, Գերմանիան, Հոլանդիան, Բելգիան, Լեհաստանը, Լիտվան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Հունաստանը, Կիպրոսը, Լիբանանը, Կանադան, Վենեսուելան, Արգենտինան, ԱՄՆ-ի 42 նահանգները։ Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաև Վատիկանը, Եվրախորհրդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։-0-

http://ar.newsarmenia.ru/arm1/20111222/42585347.html

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s

%d bloggers like this: