Արարատից այն կողմ

Հայ-թուրքական հարաբերությունների շուրջ

Հոլոքոստի վերաբերյալ նույնպես նման օրինագիծ կա, բայց ոչ ոք չի ասում, որ դա խոսքի ազատության սահմանափակում է. Արտակ Շաքարյան

«Թուրքիայի ընտրություններում քրդերը ստացան բավական շատ ձայներ և հնարավորություններ ընդգրկվելու Թուրքիայի խորհրդարանում, իսկ դա նշանակում է, որ ժամանակ առ ժամանակ քրդերը խորհրդարանում կբարձրացնեն Հայոց ցեղասպանության հարցը, ինչը աննախադեպ երևույթ է Թուրքիայում»,- այսպիսի կարծիք ասօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց թուրքագետ Արտակ Շաքարյանը՝ անդրադառնալով քրդերի հարցին:

Արտակ Շաքարյանը նշեց, որ Ֆրանսիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում որակական նոր փոփոխություն էր: Անդրադառնալով օրինագիծը խոսքի ազատության սահմանափակում դիտարկող հայտարարություններին՝ թուրքագետն ասաց, որ հոլոքոստի վերաբերյալ նմանատիպ օրինագիծ կա, և ոչ ոք չի ասում, որ դա խոսքի ազատության սահմանափակում է:

«Դատապարտվելու են միայն քարոզող և հայերի հիշատակը նվաստացնող հայտարարություն անողները, այլ ոչ գիտական, հետազոտական բնույթ ունեցող հայտարարություն անողները»,- ասաց Արտակ Շաքարյանը` ՀՀ արտգործնախարարությանը մաղթելով եկող տարում լինել ուժեղ և ունակ` իրականացնելու համար հայանպաստ քաղաքականություն:

Tert.am

http://www.tert.am/am/news/2011/12/24/artakshaqaryan/

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s

%d bloggers like this: