Արարատից այն կողմ

Հայ-թուրքական հարաբերությունների շուրջ

Ո՞վ գիտի, թե ի՞նչ անել Սիրիայի հարցում

Ստամբուլում ավարտվեց «Սիրիայի բարեկամների» համաժողովը, որտեղ քննարկվում էին Ասադի «հախից» գալու պլանները։ Տարբեր աղբյուրների, այդ թվում ոչ միայն էլեկտրոնային պարբերականների, համադրմամբ պարզ է դառնում, որ նախընտրությունը ոչ թե ռազմական հարվածին է տրվում, այլ ապստամբներին զենքով ու տեխնիկայով ապահովելուն։ Ընդ որում Սիրիայի «բարեկամներից» Սաուդյան Արաբիան ու Ծոցի մի քանի այլ երկիր զենք ու զինամթերք են տրամադրելու ասպտամբներին, որոնց մոտ ըստ աղբյուրների զինամթերքը սպառվելու վրա է։ Իսկ խաղաղասեր ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն, մեջբերում եմ, «մահ պատճառող տեխնիկա չեն տրամադրելու», այլ օգնելու են ապստամբներին բարձրորակ ռազմական կապի միջոցներով՝ արբանյակային հեռախոսներ, հետախուզական տեղեկատվություն բանակի տեղաշարժերի մասին… Շատերն ԱՄՆ-ում խոսում են Աֆղանստանի սցենարի կրկնության մասին, երբ Ռեյգանը նման կերպով (բայց դե զենք էլ էր տալիս) օգնեց հակախորհրդային ուժերին, որոնք հետո դարձան հակա-ամերիկյան թալիբներ։ Այս անգամ նույն սցենարն է, պարզապես զենքը տալիս են ուրիշի ձեռքերով։ Թուրքիան նույնպես ունի իր հարևանի հարցում «բարեկամություն» անելու իր մասը։ Թուրք-սիրիական սահմանին թուրք սահանապահների «աչք են փակում» սահմանն ապօրինի անցնող ապստամբներին, ովքեր զենք, զինամթերք ու սնունդ են տեղափոխում Թուրքիայի տարածքից՝ Սիրիա։ Հա, նույն Թուրքիան, որ այս քանի օրը հայտարարեց, որ իրանական նավթ այլևս չի գնի՝ ի պատասխան ԱՄՆ պահանջներին։

Ես այստեղ չեմ ընդգծում Ասադի լավ կամ վատ լինելը, ապստամբներին օգնել-չօգնելու խնդիրը, թող դա անեն արաբագետները, ովքեր հաստա ինձնից ավելի լավ են ճանաչում Սիրիան ու իր խնդիրները, սակայն, երբ տեսնում եմ, թե ով է իրեն ներկայացնում որպես Սիրիայի «բարեկամ»… Սաուդյան Արաբիան, որ հաստատ ունի իր սեփական հետին պլանները Ասադին տապալելուց հետո երկրում ծայրահեղ իսլամիստական հասարակարգ կազմավորելու ու Դամասկոսը սաուդցիների թշնամի Իրանի ազդեցության տակից հանելու համար։ Թե չէ սիրիացի ապստամբների գեղեցիկ աչքերի համար չէ, որ զենք ու զինամթերք են ուղարկում…

Իսկ լիբիական սցենար սիրիական հարցում դժվար թե լինի… նախ սիրիական ընդդիմությունը դեռ այդքան էլ կազմակերպված ու միասնական չէ, ինչը ցույց տվեց հենց ստամբուլյան համաժողովը… հետո Սիրիայում նավթ այդքան էլ չկա, ո՞ւմ է պետք…. հա Իրանին ևս մեկ ընկերոջից զրկելու համար պետք է Ասադին վերացնել, սակայն ոչ ռազմական միջամտության գնով…

Տեսնում ենք, որ արաբական գարունը գեղեցիկ կերպով ուրվագծում է դաավդրության տեսությանը շատ համահունչ մի ծրագիր՝ ուղղված Իրանի դեմ։ Ինչի՞ համար էր պետք զենքի ուժով վերցնել Լիբիան, որովհետև հենց լիբիական նավթն է այսօր իրանական նավթին այլընտրանք, օրինակ Թուրքիայի համար… դրա համար էլ ՆԱՏՕ-ն ամեն գնով գնաց ու մտավ Լիբիա՝ այն խաղի մեջ ամենակարևոր դերակատարներից մեկն էր…

Ոնց տեսնում ենք Սիրիան դեռևս այդքան կարևոր չէ, ուստի ապստամբության կրակը վառ պահելով՝ սպասում են հարմար պահի…

Բայց սա դեռ ամենը չէ, եթե ձեզ համոզեցի (կամ առանց այդ էլ կարծում էիք), որ Սիրիան ու Լիբիան հակաիրանական ծրագրի մի մասն են, ապա պետք է հարց տալ, իսկ արդյո՞ք Ամերիկայի Միացյալ Նահանգների իրական թիրախը Իրանն է, թե՞ այն ևս զուտ մաս է ավելի մեծ մի ծրագրի՝ ուղղված մի ավելի մեծ ուժի դեմ…

 

One comment on “Ո՞վ գիտի, թե ի՞նչ անել Սիրիայի հարցում

  1. BlogNews
    Ապրիլի 2, 2012

    Ձեր գրառումը տեղ գտավ http://www.BlogNews.am կայքում: Շնորհակալություն:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s

Նավարկում

%d bloggers like this: