Արարատից այն կողմ

Հայ-թուրքական հարաբերությունների շուրջ

Պատմաբանները պետք է դադարեն զբաղվել Ցեղասպանության հարցով, հերթն իրավաբաններինն է. Արտակ Շաքարյան

Հայոց ցեղասպանությունն արդեն ընդունում է ողջ աշխարհը, և պատմաբաններն այլևս ոչինչ չունեն անելու. Ցեղասպանության հարցով արդեն պետք է իրավաբանները զբաղվեն, այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց թուրքագետ Արտակ Շաքարյանը։
«Մենք՝ պատմաբաններս, ինչ արել ենք արդեն բավական է։ Հիմա ամբողջ աշխարհը տեղյակ է թուրքական ոճրագործության մասին, հերթն այժմ իրավաբաններինն է: Բոլոր միջազգային հայ իրավաբանները պետք է հայց պատրաստեն և դատի տան Թուրքիային, որպեսզի դատական կարգով այս հարցը լուծվի»,– ասաց նա:
«Ցեղասպանությունը հանցագործություն է, և մենք հստակ պետք է իմանանք ինչ ենք ուզում Թուրքիայից»,- ավելացրեց Արտակ Շաքարյանը:
Թուրքագետը կարծում է, որ Ցեղասպանությունը բաղկացած է 8 փուլից և վերջին 8-րդ փուլը դա ճանաչումն է, և Հայաստանը ոչ թե պետք է պահանջի, որպեսզի Թուրքիան ճանաչի այն, այլ պետք է ստիպի, որ Թուրքիան դադարեցնի ցեղասպանությունը:
«Մենք պետք է ստիպենք Թուրքիային, որ դադարեցնի ցեղասպանությունը: Շատերն ինձ մեղադրում են, թե ինչու ամբողջ աշխարհը Հոլոքոստի համար մեղադրում է նացիստներին, այլ ոչ Գերմանիային, իսկ մենք մեղադրում ենք Թուրքիային, այլ ոչ երիտթուրքերին»,– ասաց Շաքարյանը:
«Պատասխանը պարզ է. Գերմանիան ընդունել է ցեղասպանությունը, որը կատարել են նացիստները, իսկ երիտթուրքերի գործած ոճիրն այժմյան Թուրքիան չի ընդունում, և պատրաստ չէ պատասխան տալ իր կատարածի համար»,- եզրափակեց Արտակ Շաքարյանը:

One comment on “Պատմաբանները պետք է դադարեն զբաղվել Ցեղասպանության հարցով, հերթն իրավաբաններինն է. Արտակ Շաքարյան

  1. ԲլոգՆյուզ
    Ապրիլի 27, 2012

    Ձեր գրառումը տեղ գտավ http://www.BlogNews.am կայքում: Շնորհակալություն:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s

%d bloggers like this: