Արարատից այն կողմ

Հայ-թուրքական հարաբերությունների շուրջ

Թուրքական մշակութային ռազմավարություն

Երկու օր առաջ դիտում էի CNN ալիքը, որ պատմում էր Մերձավոր Արևելքի հաջողված բիզնես ընկերությունների մասին:

Ծանոթացեք Peak games թուրքական ընկերություն: Զբաղվում է օնլայն խաղերով… առաջին հայացքից շատ պարզ, անմեղ մի գործ, որը համեստ եկամուտից բացի ի՞նչ կարող է տալ… լավ, շատ շատ, մեծ եկամուտ բերի…Slide11

Այս ընկերությունը հասկացել է, որ Մերձավոր Արևելքին ուղղված օնալյն խաղերը գրեթե բացակայում են ու ներկայցրել է Մերձավոր Արևելքին հատուկ խաղեր՝ նարդի և այլն… բացի դրանից այն արաբալեզու է, որը շատ կարևոր է… հիշեցնեմ, որ Թուրքիան բավականին ակտիվ է համացանցի աշխարհում, օրինակ Ֆեյսբուքում այն գրավում է 7-րդ տեղը, եթե սրան նաև գումարենք արաբական աշխաչհի օգտատերերին…

Մի խոսքով, օրեկան այս կայք են այցելում մոտ 10 միլիոն մարդ… wow, ինչ եկամուտ… բայց պետք է այստեղ խոսել ոչ միայն եկամուտի մասին… այսօր Դավութօղլուի ու իր արտաքին քաղաքականության սխալականության ու թերացման մասին կարծես թե խոսում բոլորն ով չի ալարում… Սակայն պետք է հիշենք, որ Դավութօղլուի արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունն էր նեո-օսմանիզմը՝ իր տնտեսական ու մշակութային սյուներով: Այս կայքի զարգացումն ու հաջողությունը թուրքական կապիտալի՝ արաբական շուկան գրավելու բազում օրինակներից միայն մեկն է…

Սակայն նաև պետք է շեշտել, որ այս հոդվածը փողի մասին չէ… նարդի խաղալուց բացի այս ընկերությունն առաջարկում է ամբողջ աշխարհում մասսայականություն վայելող ռազմավարական խաղեր՝ կայսրությունների կառուցում, պատմական այս կամ այն դրվագի սեփական վերախաղարկում… և գուշակեք՝ ինչ… բնականաբար, շեշետը դրվում է օսմանյան փառահեղ անցյալի, պատմության՝ թուրերի տեսանկյունից մեկնաբանման, օսմանյան փառքը տարածելու ու բարի հուշեր արթանցնելու ուղղությամբ… կամաց-կամաց, կաթիլ առ կաթիլ, օրեկան 10 մլն մարդու ուղեղում ենթագիտակցորեն տեղադրվում է մշակութային այն պատկերը, որն ունի ոչ թե բիզնես, այլ արտաքին քաղաքական դիվիդենտ՝ ապագայում… սա գալիս է ի հավելում այլ ճակատներում թուրքական մշակութային հարձակման՝ հիշեցնեմ այսօր Ռուսաստանում, Կենտրոնական Ասիայում, Եվրոպայում, Մերձավոր Արևելքում մոտ 150 մլն դիտորդ ունեցող <<Փառահեղ դար>> սերիալի հաջող ընթացքի մասին, որով վերը թվարկված երկրների բնակչությունը հայտնվել է թուրքական մշակութային ազդեցության ևս մեկ լծակի ներքո ու խնդիրը ոչ թե այս կամ այն լծակի ուժեղ կամ թույլ լինելն է, այլ այդ տարբեր լծակների միաժամանակ աշխատանքը, որը տանում է դեպի ազդեցություն:

Կազմակերպության կայքը՝ http://www.peakgames.net/

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s

%d bloggers like this: