Արարատից այն կողմ

Հայ-թուրքական հարաբերությունների շուրջ

Թուրքիայում ամառը թեժ է լինելու. քրիստոնյա բնակչության ջարդերի հավանականություն կա

Թուրքիայում տեղի ունեցող իրադարձությունները երկրի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության և այդ քաղաքական ուժի առաջնորդ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի քաղաքականության արդյունքն է:  Մեկնաբանելով Թուրքիայում վերջին օրերին տեղի ունեցող իրադարձությունները` այսպիսի կարծիք panorama.am-ի լրագրողի հետ հեռախոսազրույցում հայտնեց թուրքագետ Արտակ Շաքարյանը: Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ` Ստամբուլի բնապահպանական ակցիան ոստիկանների կողմից ցրելուց հետո Թուրքիայի մի քանի քաղաքներում բռնկվեցին նոր բողոքի ակցիաներ և զանգվածային անհնազանդության գործողություններ:

«Չի կարելի ասել, որ այս ամենը զուտ մի քանի ծառերի պատճառով է: Կարող ենք հիշեցնել ալկոհոլի օգտագործման արգելքի խստացումը, Ստամբուլի տարբեր հատվածներում կառուցապատումները, լրագրողների ձերբակալությունները և սպանությունները: Պարզապես այս դեպքը դժգոհության բաժակում վերջին կաթիլն էր դարձել: Հետևաբար, այս ամենը սկսվեց չորս բնապահպան ակտիվիստների մի ակցիայից և շատ շուտ ազգայնականներից` համասեռամոլներից մինչև ֆուտբոլային ակումբների ֆանատներ միացան այս շարժմանը: Ներկայումս Թուրքիայի 67 քաղաքներից հազարավոր մարդիկ փողոցում են», — ասաց նա` ներկայացնելով շարժման պատճառներն ու սկիզբը:

Ըստ մեր զրուցակցի` շարժման հեռանկարն այսօր դեռ անկանխատեսելի է մի քանի պատճառներով, նախևառաջ` իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության կոշտ դիրքորոշման համար:

«Ամեն դեպքում` Էրդողանն անդրդվելի է. նա հայտարարել է, որ աշխատում են ըստ ծրագրի և շարունակելու են շարժվել դրանով, թեև չբացառեց, որ Թաքսիմի հրապարակում առևտրային կենտրոնի փոխարեն կարող է մզկիթ կառուցվել: Հաշվի առնելով Էրդողանի բնավորությունը` կարելի է ասել, որ նա ավելի շատ կփորձի ոչ թե մեղմել ընդդիմադիրների շարքերը, այլ` իր կողմնակիցներին կհանի փողոց` ցույց տալու, թե ինքն ավելի շատ աջակիցներ և կողմնակիցներ ունի: Փաստացի,  Թուրքիայում ամառը թեժ է լինելու», — ասաց բանախոսը:

Թուրքագեի կարծիքով` մեր հարևան երկրում տեղի ունեցածը մասնակի կարելի է բնութագրել որպես աշխարհիկ – դեմոկրատական և իսլամիստ — ազգայնական ճամբարների միջև լուրջ բախման մի դրսևորում: «Թուրքիայում աշխարհիկ հասարակարգի կողմնակիցները փորձում են օգտագործել բնապահպանական այս շարժումը` համախմբվելու և ընդհանուր բողոքը հայտնելու համար, բայց, և այս «բայցը» շատ կարևոր է, որ այս միջոցառումներից հետո նրանք չունեն միասնական առաջնորդ, որին կկարողանան հակադրել Էրդողանին: Եթե գա իշխանությունը կիսելու պայքարը, ապա ձախերը, քրդերը, ազգայնականներն ու քեմալիստները փորձելու են վերմակը քաշել ամեն մեկն իր կողմը, և արդյունքում լավ դիրքերում կհայտնվեն ավելի համախմբված իսլամիստները և ավելի միասնական կողմնակիցներ ունեցող Էրդողանը կհաղթի այս պայքարում», — ասաց Ա.Շաքարյանը:

Անդրադառնալով այս գործընթացում բանակի չեզոքությանն այն դեպքում, որ քեմալական համակարգը հիմնվում էր հենց զինված ուժերի վրա, և բանակն էր դեմոկրատական բարեփոխումների իրականացնողը 1964 և 1980 թվականների զինվորական հեղաշրջումներից հետո,  թուրքագետը նկատեց, որ այն բավականին թուլացել է «Էրգենեկոնի» դատավարության արդյունքում: Հիշեցնենք, որ թուրքական բանակի որոշ բարձրաստիճան սպաներ, նախկին հրամանատարներ` ընդհանուր թվով 400 մարդ մեղադրվում են զինվարական հեղաշրջման կազմակերպման մեջ: Դատավարությունն ընթանում է 2007 թվականից:

«Վերջին 10 տարվա մեջ Էրդողանը բավական թուլացրել է զինվորականությանը: Եվ այսօր, երբ ասում ենք «թուրքական զինվորականություն», ապա այլևս չենք տեսնում այն բացառապես աշխարհիկ կարգերը պահպանող զինվորականությանը, այս տարիների ընթացքում զինվորականների շարքերը շատ իսլամիստներ են ներթափանցել:

«Էրգենեկոնի» գործը հիշելով, զինվորականները գիտեն, որ որևէ քայլ ձեռնարկելու դեպքում դատավարության շրջանակներում կարող են նոր հետապնդումներ լինել:  Այս դեպքում նրանք վաղաժամկետ են համարում իրենց ներգրավվածությունը և կսպասեն հստակության: Եթե վերջնախաղը մոտենա դեպի ազգայնականների հաղթական արդյունքի` միայն այդ դեպքում նրանք կմտածեն», — պարզաբանեց թուրքագետը:

Ինչ վերաբերվում է Թուրքիայում բնակվող քրիստոնյաներին`մասնավորապես` հայերին, ապա Արտակ Շաքարյանը, հաշվի առնելով թուրքական պատմության դասերը` կոչ է անում զգոն լինել: «Թուրքիայից ամեն ինչ սպասելի է. կարծում եմ, որ քրիստոնյա բնակչության ջարդերի հավանականություն կա: Պետք է նաև հաշվի առնել, որ Թաքսիմը հայկական գերեզմանատան մի մասն է եղել», — ասաց փորձագետը:

One comment on “Թուրքիայում ամառը թեժ է լինելու. քրիստոնյա բնակչության ջարդերի հավանականություն կա

  1. BlogNews
    Հունիսի 6, 2013

    Ձեր գրառումը տեղ գտավ http://www.BlogNews.am կայքում: Շնորհակալություն:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s

Նավարկում

%d bloggers like this: