Արարատից այն կողմ

Հայ-թուրքական հարաբերությունների շուրջ

Թուրքիայում զարգացող շարժումը կարող է վերաճել ազգամիջյան բախումների

Երեւան: Մեդիամաքս: Թուրքագետ Արտակ Շաքարյանն այսօր մտավախություն է հայտնել, որ Թուրքիայում զարգացող շարժումը կարող է ազգայնական բնույթ ստանալ եւ ուղղվել երկրի հայկական, հրեական եւ հունական համայնքների դեմ:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, թուրքագետն այսօր ասել է, որ ի սկզբանե բնապահպանական ալիքի վրա ծագած շարժման մեջ այժմ ակտիվորեն ներգրավվել են թուրք ազգայնականները, որոնք փորձում են «սեփականաշնորհել» շարժումը:

«Սա մտահոգիչ է հայերի համար: Թուրք ազգայնականներն են մտել խաղի մեջ եւ կա վտանգ, որ Էրդողանը, ցանկանալով արդարացնել ոստիկանության կողմից կիրառված անհամաչափ ուժը, շեղի ամբոխին՝  շարժումը տանելով դեպի ազգամիջյան բախումների»,- ասել է Արտակ Շաքարյանը:

Թուրքագետի խոսքերով, ստամբուլահայերի մեծ մասը հարում է Թուրքիայի ձախակողմյան ուժերին, սակայն համայնքում քիչ չեն նաեւ Էրդողանի կուսակցության աջակիցները:

«Շատ կարծրատիպեր հայերի ու Հայոց ցեղասպանության շուրջ Թուրքիայում կոտրվեցին հենց Էրդողանից հետո: Հայերը համեմատաբար ավելի շատ ազատություններ ստացան, եւ սրանում կա Էրդողանի գլխավորած Արդարություն եւ Զարգացում կուսակցության ներդրումը»,- նկատել է թուրքագետը:

Արտակը Շաքարյանը դժվարացել է կանխատեսել, արդյո՞ք այս շարժումը կվերածվի «թուրքական գարնան», թե ոչ: Նրա խոսքերով, շարժման բացառիկությունը նրանում է, որ Էրդողանի հակաշխարհիկ քաղաքականությունը միավորել է թուրք հասարակության բոլոր շերտերին՝ ֆուտբոլային երկրպագուներից մինչեւ ազգայնականներ: Սակայն, Շաքարյանի փոխանցմամբ, շարժման խոցելի կողմն ընդգծված առաջնորդող կերպարի բացակայությունն է:

«Այս շարժման ապագան ես չեմ տեսնում: Եթե այն աննախադեպ ծավալների հասնի, գուցե Էրդողանը հետ քայլ կատարի՝ ընդլայնի նախագահ Գյուլի լիազորությունները՝ ավելի մեծ իշխանություն տալով նրան»,- ասել է Արտակ Շաքարյանը:

Թուրքագետի խոսքերով, Թուրքիայում ընթացող շարժումն ունի եւս մեկ առանձնահատկություն հայերի համար: Գեզի այգին, որի հնարավոր քանդման շուրջ էլ սկսվեց դժգոհության ալիքը, կառուցվել է հայկական Սուրբ Հակոբ գերեզմանատան տարածքում: Գերեզմանատունը գործել է մինչեւ 19-րդ դարի վերջը, սակայն քեմալական Թուրքիայի տարիներին այդ տարածքը բռնազավթվել է հայկական համայնքից:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s

Նավարկում

%d bloggers like this: