Արարատից այն կողմ

Հայ-թուրքական հարաբերությունների շուրջ

Կարծում եմ` Թուրքիայում հեղաշրջում չի լինի. Արտակ Շաքարյան

Թուրքիայի Ստամբուլ քաղաքում Գեզի այգու առնչությամբ բնապահպանների սկսած շարժումը այսօր արդեն վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ  փողոց է դուրս բերել աջերին, ձախերին, միասեռականներին: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց թուրքագետ Արտակ Շաքարյանը և հավելեց. «Այսօր այգում են ֆուտբոլասերները, ովքեր հայտնի են որպես ազգայնականներ և ագրեսիվ տեսակ են: Սա մտահոգիչ է հայերիս համար, քանի որ Էրդողանը կարող է օգտվել առիթից ու շարժումը շեղել հայերի, հույների ու հրեաների ուղղությամբ: Կարող են ուղղորդել քանդելու ու թալանելու ազգային փոքրամասնությունների խանութները: Մյուս կողմից Թուրքիայում գլուխ բարձրացրած շարժումը շեղում է Թուրքիայի կառավարությանը արտաքին հարցերից՝ ԼՂ խնդրից, Հայոց ցեղասպանության հակածրագրերից»:

Ի տարբերություն ավելի վաղ` մեկ այլ թուրքագետ Ռուբեն Մելքոնյանի հայտնած  վստահությանը, թե Թուրքիայի այս  շարժմանն անուղղակիորեն աջակցում է Արևմուտքը` Արտակ Շաքարյանը գրեթե բացառեց արտաքին ուժերի ազդեցությանը. «Օտար ձեռագիր չեմ տեսնում: Կարող է այսօր փորձեն աջակցել արտաքին ուժերը, բայց ծագումը, կարծում եմ, զուտ թուրքական է», – ասաց բանախոսը:

Ինչ վերաբերում է հնարավոր հեղաշրջմանը, թուրքագետը կարծիք հայտնեց, որ հեղաշրջում չի լինի, քանի որ Էրդողանը ազդեցիկ է,  բայց հնարավոր է նա փորձի հետ քայլ անել ու որոշ վերադասավորումների գնալ:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s

Information

This entry was posted on Հունիսի 5, 2013 by in Հայերենով, Թուրքիա - ներքին կյանք and tagged , .

Նավարկում

%d bloggers like this: