Արարատից այն կողմ

Հայ-թուրքական հարաբերությունների շուրջ

Չլինեին «Ֆեյսբուքն» և «Թվիթերը», հասարակությունը տեղյակ չէր լինի Թուրքիայում տեղի ունեցածի մասին

Ստամբուլի «Գեզի» այգու շուրջ տեղի ունեցող իրադարձություններին մասնակցում են հասարակության տարբեր շերտեր:
Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց թուրքագետ Արտակ Շաքարյանը: Նա հաղորդեց, որ այգում չորս ցուցարարների նկատմամբ կիրառված ոչ համարժեք ուժը ոտքի հանեց ընդդիմադիրներին, մասնավորապես, ձախակողմյան ուժերին, ազգայնականներին:

Բանախոսը ցույցերի ընթացքում տուժածների վերաբերյալ նշեց երկու տեսակետ.«Պաշտոնական աղբյուրները հայտնում են 1000-1500 վիրավոր, իսկ այլ աղբյուրներ նշում են 3000-4000 մարդկանց մասին»:

Շարունակելով լուսաբանման թեման` թուրքագետը նկատեց, որ հանգստյան օրերին թուրքական մամուլը, պետական խոշոր հեռուստաընկերությունները ձայն չէին հանում տեղի ունեցածի մասին.«Եթե չլինեին սոցցանցերը` «Ֆեյսբուքը» և «Թվիթերը», հասարակությունը տեղյակ չէր լինի տեղի ունեցածի մասին»:

Օտարերկրյա լրատվամիջոցների վերաբերյալ բանախոսը նշեց, որ մամուլը բողոքում է կատարվածի վերաբերյալ, աջակցություն է ցուցաբերում ցուցարարներին:

Նա տեղեկացրեց, որ Ստամբուլի հայ համայնքի մեծ մասը ձախակողմյան կողմնորոշում ունեն:

«Հայ համայնքը երկատված է: Կան մարդիկ, ովքեր հարց են հնչեցնում` եթե Էրդողանը հեռանա, ո՞վ է գալու նրա փոխարեն: Ձախերը վերջին տարիներին հավաքել են առավելագույնը 4% ձայն, այժմ էլ 5-6% -ից ավել ռեալ չէ հավաքել նրանց կողմից: Մնում են միայն ազգայնականները, որոնց իշխանության գալը այդքան էլ ձեռնտու չէ հայ համայնքին»,-ասաց նա:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s

Նավարկում

%d bloggers like this: