Արարատից այն կողմ

Հայ-թուրքական հարաբերությունների շուրջ

Ստամբուլի իրադարձությունները դժվար թե ունենան հեղափոխական ավարտ

Թուրքագետ Արտակ Շաքարյանն այսօր մամուլի ասուլիսում նշեց, որ Ստամբուլի «Գեզի» այգու շուրջ տեղի ունեցող իրադարձությունները դժվար թե ունենան հեղափոխական ավարտ, քանի որ վարչապետ Էրդողանը շարունակում է ազդեցիկ դեր տանել երկրում:
«Այս ամենի արդյունքը կարող է լինել այն, որ իշխող կուսակցության ներսում որոշ վերադասավորումներ լինեն»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ նշված այգում չորս ակտիվիստներ փորձել էին թույլ չտալ ծառահատումներ, ինչին ի պատասխան` ոստիկանները ոչ համարժեք ուժ էին կիրառել:

«Այդ ամենից հետո հասարակության տարբեր խմբերի ներկայացուցիչներ դուրս եկան փողոց, որից հետո այդ թիվը հասավ երկու հարյուր հազարի և ընդգրկեց թուրքական 67 մեծ ու փոքր քաղաքներ»,-ասաց բանախոսը:

Թուրքագետի խոսքով` այս ամենը պատահական չէր, և դրանում դեր ունեցան մի շարք օրենքների ընդունումը, որոնցից էին ալկոհոլի օգտագործման ավելի խիստ կանոնները, թուրքական ավիաընկերություններում կարճ շրջազգեստի և կարմիր շրթներկի օգտագործման արգելքը, ինչպես նաև Աթաթուքրի անվան համալիրի քանդումը և դրա փոխարեն մեծ մզկիթի կառուցումը:

«Ազգայնական ուժերը, օգտագործելով այս կայծը, միավորվեցին իշխանությունների դեմ, և այսօր փողոցում են թե միասեռականները, ովքեր պայքարում են իրենց իրավունքների համար, ընդդիմադիրները, որոնք փորձում են շարժումը վերագրել իրենց: Պայքարի են դուրս եկել նաև ֆուտբոլային թիմերի`«Գալաթասարայի», «Բեշիքթաշի» և «Ֆեներբահչեի» երկրպագուները, որոնք հայտնի են ագրեսիվ և ազգայնական խմբերով: Նրանք պահանջում են Էրդողանի հրաժարականը»,-ասաց նա:

Ըստ Արտակ Շաքարյանի` այս ամենը կարող է բերել նրան, որ Էրդողանը հրաժարվի 2014 թ-ի նախագահական ընտրությունների վերաբերյալ իր ամբիցիներից, և Աբդուլլահ Գյուլը առաջ անցնի Էրդողանի հետ ներքին պայքարում:

«Էրդողանը վստահ է իր ուժերի վրա, քանի որ ունի իսլամիստների աջակցությունը, և ասել է, որ եթե դուք երկու հարյուր հազար հոգի եք դուրս հանել փողոց, ես երկու միլիոն կարող եմ հանել»,-նշեց թուրքագետը:

Անդրադառնալով բանակի դերակատարմանը` նա նկատեց, որ այն հիմնականում ազգայնական ուղղվածություն ունի, և Էրդողանը դեռ լիովին չի կարող վստահել զինված ուժերին:

Հայաստանում հնչող արձագանքների վերաբերյալ Արտակ Շաքարյանը նշեց, որ տարբեր մոտեցումներ կան.«Մի մասը գտնում է, որ ինչքան թուրք մահանա, այնքան լավ: Կա տեսակետ, ըստ որի` պայքարող ընդդիմությանը պետք է սատար կանգնել: Երկու մոտեցումներն էլ ունեն գոյության իրավունք, սակայն կարելի է առաջարկել ոսկե միջինը: Որքան Թուրքիան զբաղված լինի ներքին խնդիրներով, այդքան քիչ ժամանակ կունենա զբաղվել 2015 թ-ին նշվելիք ցեղասպանության 100-ամյակի հարցերվ: Այդ հանգամանքը ի օգուտ մեզ է»:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s

Information

This entry was posted on Հունիսի 5, 2013 by in Հայերենով, Թուրքիա - ներքին կյանք and tagged , .

Նավարկում

%d bloggers like this: