Արարատից այն կողմ

Հայ-թուրքական հարաբերությունների շուրջ

Թուրքագետ. Էրդողանը կփորձի հանրության ուշադրությունը հրավիրել արտաքին թշնամու վրա

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարող է իրավիճակն ակտիվացնել սիրիական ճակատում՝ հանրության ուշադրությունն արտաքին թշնամու վրա հրավիրել համար, հաշվի առնելով երկրի ներսում հասունացող բողոքը: Այս մասին այսօր՝ հունիսի 8-ի մամուլի ասուլիսում հայտարարել է թուրքագետ Արտակ Շաքարյանը:

Ըստ նրա՝ որոշակի պատերազմական գործողություններ հրահրելով՝  Էրդողանը կփորձի թուրքական հանրությունում արտաքին թշնամու կերպար ձեւավորելու միջոցով աղավաղել ներքին թշնամու կերպարը:

«Մեծ հավանականություն կա, որ ամռանը, հատկապես՝ աշնան սկզբին, ակտիվություն կդիտվի սիրիական ճակատում»,- ընդգծել է Շաքարյանը:

Անդրադառնալով երկրի ներսում հակակառավարական ցույցերին՝ նա նշել է, որ վերջին երկու օրերին իրավիճակը համեմատաբար հանգիստ է, Թաքսիմն ազատված է, գիշերն աննշան բախումներ են տեղի ունեցել միայն Ստամբուլի քրդական Գազի թաղամասում:

«Ընդհանուր առմամբ, սպասվում է, որ ժամանակի ընթացքում դրությունը կհանդարտվի: Ինչ վերաբերում է հայկական համայնքին, այն երկու մասի է բաժանված՝ 19-25 տարեկան, հիմնականում  ձախ հայացքների տեր անձինք ակտիվ մասնակցում էին ցույցերին»,-նշել է թուրքագետը՝ հավելելով, որ հայկական համայնքի մյուս՝ առավել փորձառու հատվածը գիտի, որ անկախ ամեն ինչից՝ վերջում հարվածի տակ հայերն են հայտնվելու:

Արտակ Շաքարյանն ընդգծել է, որ Թուրքիայում կատարվող դեպքերը ոչ մի ուղղակի ազդեցություն չեն ունենա Ղարաբաղի հարցի վրա: «Եթե հանկարծ Թուրքիայում ազգայնականները գան իշխանության, դա Էրդողանի ներկայիս դիրքորոշումից շատ ավելի վատ կլինի»,- եզրափակեց թուրքագետը:

Հիշեցնենք, որ Ստամբուլի «Գեզի» այգու տարածքում առեւտրի կենտրոն կառուցելու մասին թուրքական իշխանությունների որոշումը քաղաքացիների դժգոհությունն ու զանգվածային ցույցեր էր հրահրել: Այժմ այգում վրանային ճամբար եւ բուժկետեր են տեղակայված:

Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի / NEWS.am

One comment on “Թուրքագետ. Էրդողանը կփորձի հանրության ուշադրությունը հրավիրել արտաքին թշնամու վրա

  1. BlogNews
    Հունիսի 10, 2013

    Ձեր գրառումը տեղ գտավ http://www.BlogNews.am կայքում: Շնորհակալություն:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s

%d bloggers like this: