Արարատից այն կողմ

Հայ-թուրքական հարաբերությունների շուրջ

Tag Archives: ազգայնականություն

Ֆուտբոլային դիվանագիտության երկրորդ փուլ հաստատ կլինի

Սեպտեմբերի 19-ին Վանի Սբ Խաչ եկեղեցում մատուցվեց պատարագ, որին հաջորդեց Անիի մայր տաճարում թուրք ազգայնականների նամազը և նամազին զուգահեռ` Սբ Խաչ եկեղեցու խաչադրումը։ Այս ամենի մեջ, ըստ թուրքագետ Արտակ Շաքարյանի, … Շարունակել կարդալ

Հոկտեմբերի 6, 2010 · Մեկնաբանություններ (2)

Արձանագրությունների համար անկումից առաջ ևս մեկ վերելք

ԷՐԴԱԼ ԳՅՈՒՎԵՆ 30.03.2010 ՌԱԴԻՔԱԼ Հայաստանի արտաքին քաղաքականությունն ուղղորդող անուններն այն կարծիքի են, որ եթե կարգավորման գործընթացը կանգ առնի, ապա Թուրքիայի հետ հարաբերությունները նախկինից վատթար կլինեն: Պաշտոնյաներից մեկն ասաց. ”ՙԵթե Անկարան … Շարունակել կարդալ

Մարտի 31, 2010 · 1 Comment

Թուրքական Աքշամ օրաթերթը Ղարաբաղի ադրբեջանցի հարսների մասին

Նման հուզիչ տողերից հետո հեղինակը նշում է, որ կան նաև այլ ադրբեջանուհիներ, որոնք ապրում են Ղարաբաղում ու նույնիսկ մայրաքաղաքում: Նշում է նաև, որ հայերը նրանց չեն նեղում: Սակայն հարգարժան լրագրողը “զարմանքով” ու պարսավանքով իր մտահոգությունն է հայտնում, որ Ղարաբաղը հիմնականում հայկական է ու նման դեպքերը կարելի է մատների վրա հաշվել: Ի՞նչ էր սպասում: Սպասում է, որ հայ-ադրբեջանական բախումներից հետո Արցախում ադրբեջանական հոծ համայնք լինե՞ր: Իսկ հաշվե՞լ է արդյոք, թե քանի՞ հայ է ապրում Ադրբեջանում: Թեև մեզ նույնպես հայտնի են փաստեր, երբ հայ կանայք չեն լքել իրենց ադրբեջանցի ամուսիններին ու ցայսօր ապրում են հարևան պետությունում:

Նոյեմբերի 27, 2009 · Մեկնաբանություններ (3)

Ադրբեջանաթուրքական հարաբերությունների լարվածության միֆն ու իրականությունը

Արտ. Շաքարյան.-Թուրք-ադրբեջանական հակասությունը շատերը մեկնաբանում են որպես խաղ, որպես պատրաստված մի սցենար, որ պարզապես թուրքերն ու ադրբեջանցիները ցույց են տալիս, թե իբր նեղացած են, որ հայերից մի քիչ ավելի շատ … Շարունակել կարդալ

Նոյեմբերի 10, 2009 · Թողնել մեկնաբանություն

Հայկական եկեղեցիների վերանորոգում. թուրքական ևս մեկ խաբկանք

Անկարան այսօր ունի իր միջազգային իմիջը բարձրացնելու խնդիր, իսկ հայկական եկեղեցիները վերանորոգելուց ավելի ազնիվ, վեհ ու շնորհակալ բան չի կարող լինել: ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցուցակում Անկարան կգրավի՞ ավելի բարձր տեղ, կգրավի: Եվրամիության Առաջընթացի հաջորդ տարվա զեկույցում սա որպես դրական զարգացում կընդունի՞, կընդունվի: Հայատյացության մասին հենց որ խոսք գնա, անտեր եկեղեցիները վերանորոգելու փաստն ամբողջ աշխարհի աչքը կմտցնի՞, իհարկե` առանց հապաղելու: Նույնիսկ ավելացնելով, որ Հայաստանում անգամ եկեղեցիները բավական տխուր վիճակում են:

Նոյեմբերի 6, 2009 · 1 Comment

Ինչպե՞ս մեկնաբանել թուրքական հրապարակումները

“Յենի Չաղ”-ը ծայրահեղ ազգայնական ուղղվածության թերթ է, Թուրքիայի համար ծիծաղելի քառանիշ տպաքանակով: Բացի այն փաստից, որ ծայրահեղ ազգայնական լինելով` պարտավոր է իր լսարանին համահունչ հակահայկական տրամադրություններ արտացոլի, պետք է հաշվի առնել, որ “Յենի Չաղ”-ն անում է ամեն ինչ, որպեսզի քննադատի Արդարություն ու զարգացում կուսակցության գործունեությունը, քանի որ նրանք քաղաքական հակառակորդներ են, իսկ ապագայում էլ խորհրդարանական ընտրություններ կան:

Նոյեմբերի 3, 2009 · Թողնել մեկնաբանություն