Արարատից այն կողմ

Հայ-թուրքական հարաբերությունների շուրջ

Tag Archives: Էրդողան

Աթաթյուրքի հանդեպ հերթական ոտնձհությունը: թուրք ազգայանականերն անհանգստացած են

Փոխվում է թուրքական դրամի վրա պատկերը: Ավելի հստակ 1 լիրա մետաղադրամի վրայից դուրս է հանվում Աթաթյուրքի պատկերը: Սա թերևս փորձնական քայլ է, հետագայում ընդհանրապես դրամի վրայից նրա պատկերը հանելու ուղղությամբ:

Advertisements
Հունիսի 19, 2013 · Թողնել մեկնաբանություն

Էրդողանի հեքիաթները Թուրքիայի տնտեսության մասին

ԱԶԿ-ի` տնտեսության մեջ ամենաանհաջող արդյունքը հենց արտաքին պարտքի ծայրաստիճան ավելացումն է (մյուս կողմից էլ հենց դա է այս առասպելի ի հայտ գալու պատճառը): Մեր արտաքին պարտքը 2002թ. եղել է 132 մլրդ դոլլար, որը արդեն 2012 թվականին դարձել է 337 մլրդ: Թուրքիան երբեք այնքան մեծ արտաքին պարտք չի ունեցել, որքան հիմա: Ու դեռ շարունակում է աճել մեր արտաքին պարտքը: Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) պարտքը մարվել է ուզած-չուզած, քանի որ արդեն լրացել էր վճարման համար սահմանված ժամկետը: Դեռ մի բան էլ պարտքը մարվել է այլ արտասահմանյան բանկերից վերցված վարկերով:

Հունիսի 11, 2013 · Թողնել մեկնաբանություն

Չլինեին «Ֆեյսբուքն» և «Թվիթերը», հասարակությունը տեղյակ չէր լինի Թուրքիայում տեղի ունեցածի մասին

Ստամբուլի «Գեզի» այգու շուրջ տեղի ունեցող իրադարձություններին մասնակցում են հասարակության տարբեր շերտեր: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց թուրքագետ Արտակ Շաքարյանը: Նա հաղորդեց, որ այգում չորս ցուցարարների նկատմամբ կիրառված … Շարունակել կարդալ

Թուրքիայում զարգացող շարժումը կարող է վերաճել ազգամիջյան բախումների

Երեւան: Մեդիամաքս: Թուրքագետ Արտակ Շաքարյանն այսօր մտավախություն է հայտնել, որ Թուրքիայում զարգացող շարժումը կարող է ազգայնական բնույթ ստանալ եւ ուղղվել երկրի հայկական, հրեական եւ հունական համայնքների դեմ:

Ստամբուլի իրադարձությունները դժվար թե ունենան հեղափոխական ավարտ

Թուրքագետ Արտակ Շաքարյանն այսօր մամուլի ասուլիսում նշեց, որ Ստամբուլի «Գեզի» այգու շուրջ տեղի ունեցող իրադարձությունները դժվար թե ունենան հեղափոխական ավարտ, քանի որ վարչապետ Էրդողանը շարունակում է ազդեցիկ դեր տանել երկրում: … Շարունակել կարդալ

Թույլ Էրդողանը Հայաստանի համար լավագույն տարբերակն է. «Հարևաններ». Տարածաշրջանային վերլուծական հաղորդում

Էրդողանին այլընտրանք չկա, իսկ եղածը մեզ համար շատ ավելի վատ է: Թուրքիայի իրադարձություններն «արաբական գարնան» չեն վերածվի, պարզապես սա կսթափեցնի Էրդողանին. առջևում նախագահական ընտրություններ են: Թուրքիայի ներքաղաքական և արտաքին քաղաքականության … Շարունակել կարդալ

Զրույց Արտակ Շաքարյանի հետ

Զրույց Ստեփան Զաքարյանի հետ — հյուրը՝ թուրքագետ Արտակ Շաքարյան

Փետրվարի 5, 2013 · Թողնել մեկնաբանություն

«Թարմ ուղեղով»` Արտակ Շաքարյանի հետ

Թուրքերը նույնպես պատրաստվում են 2015 թվականին: Դավութօղլույի գաղտնի նախագիծը հետևյալն է`Թուրքիա-Հայաստան համագործակցությունը վերածել թուրք-հայկականի: Թուրքերը որոշել են համագործակցել սփյուռքի առանձին կազմակերպությունների հետ: Հայաստանի անելիքները դեռ գաղտնի են: Այս և այլ թեմաների շուրջ զրուցել ենք թուրքագետ Արտակ Շաքարյանի հետ: Նա Լրատվական Ռադիոյի այսօրվա «Թարմ ուղեղ»-ն է:

Դեկտեմբերի 17, 2012 · 1 մեկնաբանություն

Թուրք դեսպանը վերադառնում է Փարի՞զ….

Ֆրանսիայում Թուրքիայի դեսպան Թահսին Բուրջուօղլուն քննարկում է արդեն մինչև հունվարի 10-ն իր վերադարձի հարցը։

Հունվարի 3, 2012 · Թողնել մեկնաբանություն

«Ֆրանսիական օրինագիծը հատուկ հայամետ դիրքորոշում չէր». Արտակ Շաքարյան

«Տեսակետ» ակումբի այսօրվա հյուրերն էին թուրքագետներ Արտակ Շաքարյանը և Անուշ Հովհաննիսյանը: Նրանք քննարկում էին` ի՞նչ կտա Ֆրանսիայի Ազգային ժողովում ընդունված Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքը և ամփոփում էին 2011թ. հայ-թուրքական … Շարունակել կարդալ

Դեկտեմբերի 25, 2011 · Թողնել մեկնաբանություն