Արարատից այն կողմ

Հայ-թուրքական հարաբերությունների շուրջ

Tag Archives: Իրան

Թուրքագետ Արտակ Շաքարյանի, իրանագետ Գոհար Իսկանդարյանի ու արաբագետ Սարգիս Գրիգորյանի համատեղ դասախոսություն-մամլո ասուլիսը

Թուրքագետ Արտակ Շաքարյանի, իրանագետ Գոհար Իսկանդարյանի ու արաբագետ Սարգիս Գրիգորյանի համատեղ դասախոսություն-մամլո ասուլիսը.

Գոհար Իսկանդարյան — Իսլամական Իրանն ու “զսպաշապիկավոր” արեւմուտքը

Երկիրն ու Երկիրը Իսլամական Իրանն ու “զսպաշապիկավոր” արեւմուտքը -16.02.13

Զրույց Արտակ Շաքարյանի հետ

Զրույց Ստեփան Զաքարյանի հետ — հյուրը՝ թուրքագետ Արտակ Շաքարյան

Փետրվարի 5, 2013 · Թողնել մեկնաբանություն

«Թարմ ուղեղով»` Արտակ Շաքարյանի հետ

Թուրքերը նույնպես պատրաստվում են 2015 թվականին: Դավութօղլույի գաղտնի նախագիծը հետևյալն է`Թուրքիա-Հայաստան համագործակցությունը վերածել թուրք-հայկականի: Թուրքերը որոշել են համագործակցել սփյուռքի առանձին կազմակերպությունների հետ: Հայաստանի անելիքները դեռ գաղտնի են: Այս և այլ թեմաների շուրջ զրուցել ենք թուրքագետ Արտակ Շաքարյանի հետ: Նա Լրատվական Ռադիոյի այսօրվա «Թարմ ուղեղ»-ն է:

Դեկտեմբերի 17, 2012 · 1 մեկնաբանություն

Թուրքական մշակութային ռազմավարություն

օրեկան 10 մլն մարդու ուղեղում ենթագիտակցորեն տեղադրվում է մշակութային այն պատկերը, որն ունի ոչ թե բիզնես, այլ արտաքին քաղաքական դիվիդենտ՝ ապագայում… սա գալիս է ի հավելում այլ ճակատներում թուրքական մշակութային հարձակման՝ հիշեցնեմ այսօր Ռուսաստանում, Կենտրոնական Ասիայում, Եվրոպայում, Մերձավոր Արևելքում մոտ 150 մլն դիտորդ ունեցող <> սերիալի հաջող ընթացքի մասին, որով վերը թվարկված երկրների բնակչությունը հայտնվել է թուրքական մշակութային ազդեցության ևս մեկ լծակի ներքո ու խնդիրը ոչ թե այս կամ այն լծակի ուժեղ կամ թույլ լինելն է, այլ այդ տարբեր լծակների միաժամանակ աշխատանքը, որը տանում է դեպի ազդեցություն:

Նոյեմբերի 30, 2012 · Թողնել մեկնաբանություն

ԱՄՆ միջուկային զենքը Թուրքիայում

Ինչպես հաղորդում են աղբյուրները, Թուրքիայի տարածքում գտնվող Ինջիրլիք ամերիկյան ռազմակայանում ԱՄՆ-ն կուտակել է 90 հատ B61 միջուկային մարտագլխիկ, որից 50-ը՝ պատրաստ վիճակում:

Հոկտեմբերի 28, 2012 · 1 մեկնաբանություն

Ո՞վ գիտի, թե ի՞նչ անել Սիրիայի հարցում

Ստամբուլում ավարտվեց «Սիրիայի բարեկամների» համաժողովը, որտեղ քննարկվում էին Ասադի «հախից» գալու պլանները։ Տարբեր աղբյուրների, այդ թվում ոչ միայն էլեկտրոնային պարբերականների, համադրմամբ պարզ է դառնում, որ նախընտրությունը ոչ թե ռազմական հարվածին է տրվում, այլ ապստամբներին զենքով ու տեխնիկայով ապահովելուն։ Ընդ որում Սիրիայի «բարեկամներից» Սաուդյան Արաբիան ու Ծոցի մի քանի այլ երկիր զենք ու զինամթերք են տրամադրելու ասպտամբներին, որոնց մոտ ըստ աղբյուրների զինամթերքը սպառվելու վրա է։ Իսկ խաղաղասեր ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն, մեջբերում եմ, «մահ պատճառող տեխնիկա չեն տրամադրելու», այլ օգնելու են ապստամբներին բարձրորակ ռազմական կապի միջոցներով՝ արբանյակային հեռախոսներ, հետախուզական տեղեկատվություն բանակի տեղաշարժերի մասին…

Ապրիլի 1, 2012 · 1 մեկնաբանություն

Ա. Շաքարյան. «Իրանի հետ հարաբերությունների բարելավումը Թուրքիայի բազմավեկտոր քաղաքականության արդյունք է»

Թուրքագետ Արտակ Շաքարյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը խոսելով Իրանի և Թուրքիայի հարաբերությունների բարելավման մասին, նշեց, որ Իրանի հետ հարաբերությունների բարելավումը Թուրքիայի բազմավեկտոր քաղաքականության արդյունք է:

Սեպտեմբերի 28, 2010 · Մեկնաբանություններ (2)

ԱՄՆ–ն դուրս է գալիս տարածաշրջանից. Արտակ Շաքարյան

Թե՛ ռուս–հայկական թարմացրած պայմանագիրը, թե՛ թուրք–ադրբեջանականը հուշում են, որ ԱՄՆ–ն դուրս է գալիս տարածաշրջանից։ Այսօր

Օգոստոսի 18, 2010 · Թողնել մեկնաբանություն

ԱՄՆ-ն լքում է տարածաշրջանը

«Եվրամիությունը զբաղված է ֆինանսական ճգնաժամով և չի խառնվում տարածաշրջանի գործերին, ԵԱՀԿ ՄԽ-ն այդքան ակտիվ չէ, և ԱՄՆ-ն չի զբաղվի տարածաշրջանով: Ստացվում է այնպես, որ այդ հարցը բաժին է ընկնում Ռուսաստանին և Թուրքիային, որոնք փորձում են վերադասավորել իրենց ուժերը»,- ասել է Շաքարյանը:

Օգոստոսի 18, 2010 · Թողնել մեկնաբանություն