Արարատից այն կողմ

Հայ-թուրքական հարաբերությունների շուրջ

Tag Archives: Օբամա

Մենք միշտ սպասում ենք` Անկարան մի բան անի, որ պատասխանենք. թուրքագետ

«Ցավոք, մենք միշտ սպասում ենք` Անկարան մի բան անի, նոր մտածենք, թե ինչ անենք ի պատասխան»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց թուրքագետ Արտակ Շաքարյանը՝ անդրադառնալով այն հարցին, թե ինչ պետք … Շարունակել կարդալ

Օգոստոսի 24, 2011 · Թողնել մեկնաբանություն

Օբամայի հայտարարությունը Հայոց ցեղասպանության մասին իրավական ուժ չունի

PanARMENIAN.Net — Եթե Օբաման արտասանի «Հայոց ցեղասպանություն», դա իհարկե հեղինակավոր հայտարարություն է, սակայն այն իրավաբանական ուժ չունի: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է թուրքագետ Արտակ Շաքարյանը, նշելով, որ հայերը … Շարունակել կարդալ

Տարածաշրջանը ռեգիոնալ ուժերին

Հայ հասարակությունում տարածված է կարծիք, թե Ադրբեջանի հետ պատերազմի դեպքում ռուսները մեզ կպաշտպանեն, քանի որ մենք ՀԱՊԿ անդամ ենք: Բայց ուզում եմ ասել, որ քանի դեռ Ադրբեջանը մի փամփուշտ չի կրակել Սիսիանի, Իջեւանի, Արարատի ուղղությամբ, միջազգային նորմերով ՀԱՊԿ-ն իրավունք չունի որեւէ քայլ կատարել նրա դեմ: Տեսականորեն եթե Ադրբեջանը հետ գրավի Ասկերանը, Շուշին կամ Ստեփանակերտը, ռուսական ոչ մի զինվոր ոչ իրավունք, ոչ պարտավորություն կունենա որեւէ քայլ ձեռնարկելու:

Օգոստոսի 20, 2010 · Թողնել մեկնաբանություն

ԱՄՆ-ն լքում է տարածաշրջանը

«Եվրամիությունը զբաղված է ֆինանսական ճգնաժամով և չի խառնվում տարածաշրջանի գործերին, ԵԱՀԿ ՄԽ-ն այդքան ակտիվ չէ, և ԱՄՆ-ն չի զբաղվի տարածաշրջանով: Ստացվում է այնպես, որ այդ հարցը բաժին է ընկնում Ռուսաստանին և Թուրքիային, որոնք փորձում են վերադասավորել իրենց ուժերը»,- ասել է Շաքարյանը:

Օգոստոսի 18, 2010 · Թողնել մեկնաբանություն

Թուրքիայի դեմ ցեղասպանության զոհերի ժառանգների հայցի ճակատագիրը կախված է ԱՄՆ-ից և անձամբ Օբամայից. Շաքարյան

Հիշեցնենք, որ Ամերիկահայ փաստաբաններ Կարբիս Դավույանը (Garbis Davouyan) Լոս Անջելեսից և Հրայր Թուրաբյանը (Hrayr Turabian) Նյու Յորքից հուլիսի 29-ին, հայց են ներկայացրել Դաշնային դատարան ընդդեմ թուրքական կառավարության, ինչպես նաև երկու բանկի` պահանջելով փոխհատուցում շուրջ մեկ դար առաջ կատրաված Ցեղասպանության զոհերի ժառանգների համար: Երկու բանկերն են` Թուրքիայի Կենտրոնական բանկը և հնագույն, դեռևս 1860-ականներից գործող թուրքական Ziraat Bankasi բանկը:

Օգոստոսի 3, 2010 · Թողնել մեկնաբանություն

Արտաքին քաղաքականությունը խցանվում է. Միլլիյեթ

Թուրքիան դեսպանին Անկարա կանչելով, երկկողմանի կապերը սառեցնելով ու նման մեթոդներից բացի, այլ ինչ է պատրաստվում անել Հայկական հարցը թեթևացնելու ուղղությամբ առաջիկա տարում: Եթե որևէ հրաշք տեղի չունենա, ապա շատ քիչ … Շարունակել կարդալ

«ԱԼԻԵՎԸ «ՎԱԶԵԼՈՎ» ԿԱՄ, ԱՅՍՊԵՍ ԱՍԱԾ, «ԳԱՍՊԱՐԱԼՈՂ ՏԱԼՈՎ» ԿԳՆԱ ՎԱՇԻՆԳՏՈՆ» ԱՐՏԱԿ ՇԱՔԱՐՅԱՆ (թուրքագետ)

 -Պարոն Շաքարյան, ինչպե՞ս եք գնահատում հայ-թուրքականի շուրջ տեղի ունեցած ամերիկյան վերջին շրջափուլը: -Էրդողան-Սարգսյան, Էրդողան-Օբամա, Օբամա-Սարգսյան հանդիպումներն ամերիկյան վարչախմբի ցանկությունն էին, որ Օբաման ապրիլի 24-ին «ցեղասպանություն» բառը չարտասանելու պատրվակ ունենա, որովհետև … Շարունակել կարդալ

Ապրիլի 20, 2010 · Մեկնաբանություններ (2)

Էրդողանի հատուկ բանագնացը Հայաստանում է

Հայաստանում է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հատուկ բանագնաց Ֆերիդուն Սինիրլիօղլուն: Նրան ընդունելու են նախագահ Սերժ Սարգսյանը և արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: Ամենայն հավանականությամբ նա իր հայ գործընկերների հետ քննարկելու է

ԱՄՆ-ում Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթաց -մամուլի ասուլիս

ԱՄՆ-ում Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացի հաջողություններից Հայաստանը կարող է ցնծալ այն ժամանակ, երբ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ընդունած 252 բանաձեւը ներառվի Կոնգրեսի լիագումար նիստի օրակարգում եւ հաստատվի: Նման տեսակետ արտահայտեց թուրքագետ Արտակ Շաքարյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսում` ավելացնելով, որ սա Միացյալ Նահանգներում ցեղասպանության ճանաչման գործընթացի հինգ փուլերից առաջինն ու առավել դյուրինն էր. այն դեռ պետք է անցնի Կոնգրեսի օրակարգով, Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովով, Սենատի լիագումար նիստով, որից հետո միայն հասնի երկրի ղեկավար Բարաք Օբամային:

http://www.armenpress.am/news/more/id/593228/lang/am

Հայ-թուրքական արձանագրությունները կկիսե՞ն արդյոք խորհրդարանի կայացրած մարտիմեկյան որոշման ճակատագիրը

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վաշինգտոնյան այցելության ընթացքում արած ամենահետաքրքիր հայտարարություններից մեկն այն էր, որ նա զուգահեռներ անցկացրեց Թուրքիայի և Հայաստանի միջև ստորագրված արձանագրությունների` Թուրքիայի Ազգային մեծ ժողովում վավերացման գործընթացի և նույն խորհրդարանի` 2003թ. մարտի 1-ին կառավարության ներկայացրած փաստաթուղթը մերժելու միջև (2003թ. մարտի 1-ին թուրքական խորհրդարանը մերժեց ամերիկյան ռազմական ուժերին` հյուսիսից Իրաք ներխուժելու նպատակով Թուրքիայի տարածքը տրամադրելու մասին փաստաթուղթը):

Դեկտեմբերի 14, 2009 · Թողնել մեկնաբանություն