Արարատից այն կողմ

Հայ-թուրքական հարաբերությունների շուրջ

Հեղինակի մասին

Artak ShakaryanԱրտակ Շաքարյան

Պատմական գիտությունների թեկնածու, թուրքագետ:

Մոտեցումներս

Հայ-թուրքական հարաբերությունները փորձում եմ վերլուծել իրատես քաղաքականության անկյունից: Գտնում եմ, որ հարաբերությունների իրական կարգավորման բանալին գտնվում է հասարակությունների ձեռքում, ուստի առաջնային է հենց իրենց հետ աշխատելը: Նմանապես այս բլոգի նպատակն է հայ հասարակությանը ցույց տալ Թուրքիայի տարբեր դեմքերը, փորձել հայ հասարակությանն օգնել իրապես հասկանալու թուրք հասարակությանը` նրա լավ ու վատ կողմերը, նրա ուժեղ ու թույլ կետերը: Որովհետեև քանի դեռ չենք ճանաչել Թուրքիան, չենք կարող հաղթական դուրս գալ երկկողմանի հարաբերություններից, իսկ քանի դեռ հարաբերություններում չենք հասնում երկկողմանի հաղթանակի, ապա հարաբերությունները դատապարտված են ընդմիշտ լինեն կեղծավոր ու զգուշավոր:

Աշխատանքային փորձս

Այժմ աշխատում եմ Վորլդ Վիժն Հայաստան կազմակերպությունում՝ որպես շահերի պաշտպան: Զուգահեռ դասախոսություններ եմ կարդում Երևանի պետական համալսարանում, ինչպես նաև ՀՀ Պետական կառավարման ակադեմիայում՝ որպես այցելող դասախոս:

Նախքան ՎՎՀ-ին անդամակցելը, աշխատել եմ Եվրասիա համագործակցություն հիմնադրամում՝ որպես հայ-թուրքական ծրագրերի համակարգող, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտում` որպես ավագ գիտաշխատող: Թուրքագիտության բակալավրի ու մագիստրոսի աստիճան եմ ստացել Երևանի պետական համալսարանից, իսկ թեկնածուական ատենախոսությունը պաշտպանել եմ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում: Նաև սովորել եմ Թաֆթս համալսարանի Ֆլեթչերի իրավունքի ու դիվանագիտության դպրոցում, Հարվարդի համալսարանի Ջոն Ֆ. Քենեդու կառավարման դպրոցում, ինչպես նաև Ջոհնս Հոփքինսի Միջազգային հարաբերությունների ուսումնասիրման դպրոցում:

Երիտասարդ առաջնորդների դպրոցի աշխատանքային թիմի ղեկավարն եմ:

8 comments on “Հեղինակի մասին

  1. Романтический эгоист
    20 Ապրիլի, 2010

    Artak jan, bary uxxi.

  2. Романтический эгоист
    20 Ապրիլի, 2010

    “համակորգող”

  3. Anna Tadevosyan
    31 Հոկտեմբերի, 2010

    Հարգելի Արտակ Շաքարյան.
    Կարծում եմ, որ Զեր ստեղծած կայքը շատ օգտակար է մեր համար:

    Շնորհակալություն

    • turkaget
      31 Հոկտեմբերի, 2010

      հարգելի Աննա, ուրախ եմ, որ օգտակար եք գտնում: Շնորհակալություն բարի խոսքերի համար:

  4. Nora
    1 Մարտի, 2011

    Հարգելի Արտակ, ողջունում եմ Ձեզ.Կայքն ինձ օգնում է մասնագիտական որոշ հարցերում,որի համար շնորհակալություն.

  5. Առլեն
    2 Սեպտեմբերի, 2011

    Արտակ ջան, սրտանց ողջունում եմ բլոգդ, ուրախ եմ, որ հայ գիտական հանրույթում կան քո նման բարեկիրթ երիտասարդ մարդիկ: Մաղթում եմ նոր հաջողություններ հետագա քո բոլոր ձեռնարկումներում:

    Հարգանքով`
    Առլեն Շահվերդյան

Թողնել մեկնաբանություն