Արարատից այն կողմ

Հայ-թուրքական հարաբերությունների շուրջ

Tag Archives: Բաքու

Տարածաշրջանը ռեգիոնալ ուժերին

Հայ հասարակությունում տարածված է կարծիք, թե Ադրբեջանի հետ պատերազմի դեպքում ռուսները մեզ կպաշտպանեն, քանի որ մենք ՀԱՊԿ անդամ ենք: Բայց ուզում եմ ասել, որ քանի դեռ Ադրբեջանը մի փամփուշտ չի կրակել Սիսիանի, Իջեւանի, Արարատի ուղղությամբ, միջազգային նորմերով ՀԱՊԿ-ն իրավունք չունի որեւէ քայլ կատարել նրա դեմ: Տեսականորեն եթե Ադրբեջանը հետ գրավի Ասկերանը, Շուշին կամ Ստեփանակերտը, ռուսական ոչ մի զինվոր ոչ իրավունք, ոչ պարտավորություն կունենա որեւէ քայլ ձեռնարկելու:

20 Օգոստոսի, 2010 · Թողնել մեկնաբանություն

Արձանագրությունների համար անկումից առաջ ևս մեկ վերելք

ԷՐԴԱԼ ԳՅՈՒՎԵՆ 30.03.2010 ՌԱԴԻՔԱԼ Հայաստանի արտաքին քաղաքականությունն ուղղորդող անուններն այն կարծիքի են, որ եթե կարգավորման գործընթացը կանգ առնի, ապա Թուրքիայի հետ հարաբերությունները նախկինից վատթար կլինեն: Պաշտոնյաներից մեկն ասաց. ”ՙԵթե Անկարան … Շարունակել կարդալ

31 Մարտի, 2010 · 1 մեկնաբանություն

Թուրքայի ու Ադրբեջանի միջև վիզային ռեժիմը վերացվում է

Երկու երկրների միջև վիզային ռեժիմի վերացման մասին արձանագրությունն ստորագրվելու է այսօր` դեկտեմբերի 25-ին Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուի ու նրա թուրք գործընկեր Էլմար Մամեդյարովի կողմից:

25 Դեկտեմբերի, 2009 · 1 մեկնաբանություն

Թուրքական Աքշամ օրաթերթը Ղարաբաղի ադրբեջանցի հարսների մասին

Նման հուզիչ տողերից հետո հեղինակը նշում է, որ կան նաև այլ ադրբեջանուհիներ, որոնք ապրում են Ղարաբաղում ու նույնիսկ մայրաքաղաքում: Նշում է նաև, որ հայերը նրանց չեն նեղում: Սակայն հարգարժան լրագրողը “զարմանքով” ու պարսավանքով իր մտահոգությունն է հայտնում, որ Ղարաբաղը հիմնականում հայկական է ու նման դեպքերը կարելի է մատների վրա հաշվել: Ի՞նչ էր սպասում: Սպասում է, որ հայ-ադրբեջանական բախումներից հետո Արցախում ադրբեջանական հոծ համայնք լինե՞ր: Իսկ հաշվե՞լ է արդյոք, թե քանի՞ հայ է ապրում Ադրբեջանում: Թեև մեզ նույնպես հայտնի են փաստեր, երբ հայ կանայք չեն լքել իրենց ադրբեջանցի ամուսիններին ու ցայսօր ապրում են հարևան պետությունում:

27 Նոյեմբերի, 2009 · Մեկնաբանություններ (3)

Ադրբեջանաթուրքական հարաբերությունների լարվածության միֆն ու իրականությունը

Արտ. Շաքարյան.-Թուրք-ադրբեջանական հակասությունը շատերը մեկնաբանում են որպես խաղ, որպես պատրաստված մի սցենար, որ պարզապես թուրքերն ու ադրբեջանցիները ցույց են տալիս, թե իբր նեղացած են, որ հայերից մի քիչ ավելի շատ … Շարունակել կարդալ

10 Նոյեմբերի, 2009 · Թողնել մեկնաբանություն

Ինչպե՞ս մեկնաբանել թուրքական հրապարակումները

“Յենի Չաղ”-ը ծայրահեղ ազգայնական ուղղվածության թերթ է, Թուրքիայի համար ծիծաղելի քառանիշ տպաքանակով: Բացի այն փաստից, որ ծայրահեղ ազգայնական լինելով` պարտավոր է իր լսարանին համահունչ հակահայկական տրամադրություններ արտացոլի, պետք է հաշվի առնել, որ “Յենի Չաղ”-ն անում է ամեն ինչ, որպեսզի քննադատի Արդարություն ու զարգացում կուսակցության գործունեությունը, քանի որ նրանք քաղաքական հակառակորդներ են, իսկ ապագայում էլ խորհրդարանական ընտրություններ կան:

3 Նոյեմբերի, 2009 · Թողնել մեկնաբանություն

Enter your email address to follow this blog and receive notifications of new posts by email.