Արարատից այն կողմ

Հայ-թուրքական հարաբերությունների շուրջ

Tag Archives: Ղարաբաղ

«Թարմ ուղեղով»` Արտակ Շաքարյանի հետ

Թուրքերը նույնպես պատրաստվում են 2015 թվականին: Դավութօղլույի գաղտնի նախագիծը հետևյալն է`Թուրքիա-Հայաստան համագործակցությունը վերածել թուրք-հայկականի: Թուրքերը որոշել են համագործակցել սփյուռքի առանձին կազմակերպությունների հետ: Հայաստանի անելիքները դեռ գաղտնի են: Այս և այլ թեմաների շուրջ զրուցել ենք թուրքագետ Արտակ Շաքարյանի հետ: Նա Լրատվական Ռադիոյի այսօրվա «Թարմ ուղեղ»-ն է:

17 Դեկտեմբերի, 2012 · 1 մեկնաբանություն

Թուրքական մամուլի և պետական այրերի վայնասունը` կապված ՀՀ Նախագահի` հայ երիտասարդներին ուղղված կոչի հետ

«Ղարաբաղը մենք ազատագրեցինք, Արարատը ձեզ թողեցինք»: Տպագիր և էլեկտրոնային մամուլով արագորեն «տագնապ հայտարարվեց»: Թուրքական լսարանը իրազեկվեց, որ ՀՀ նախագահն Արևմտահայաստանի վերադարձի հարցը հանձնարարում է գալիք սերունդներին, արթուն պահելով հայոց պահանջատիրությունը:

28 Հուլիսի, 2011 · Մեկնաբանություններ (2)

Թուրք-ադրբեջանական հարաբերություններն այլևս էմոցիոնալ չեն

Ըստ Շաքարյանի՝ Սբ Կիրակոսի բացումը նույնպես կլուսաբանվի միջազգային հեղինակավոր ալիքներով, ինչպես Աղթամարի Սբ Խաչ եկեղեցու վերաբացման արարողությունը։ Թուրքագետը հայերին խորհուրդ է տվել մասնակցել այդ իրադարձությանը։ «Եթե դու խաղի մեջ չես, խաղը քո դեմ է գնում։ Հայերը պետք է մտնեն խաղի մեջ։ Աղթամար պետք էր ուղարկել 30-40-հոգանոց պատվիրակություն, ովքեր միջազգային հեղինակավոր լրատվամիջոցներին հարցազրույցներ կտային, կպատմեին եղելությունը։ Չպետք է փակվել Հայաստանում և հեռվից քննադատել Թուրքիային։ Պետք է ոչ թե նախարարների, այլ ավելի ցածր մակարդակով մասնակցել Սբ Կիրակոսի բացմանը և Թուրքիայի սարքած շոուն օգտագործել իրենց դեմ»,-– ասել է Շաքարյանը։

Կապիտալ

7 Դեկտեմբերի, 2010 · Մեկնաբանություններ (2)

Տարածաշրջանը ռեգիոնալ ուժերին

Հայ հասարակությունում տարածված է կարծիք, թե Ադրբեջանի հետ պատերազմի դեպքում ռուսները մեզ կպաշտպանեն, քանի որ մենք ՀԱՊԿ անդամ ենք: Բայց ուզում եմ ասել, որ քանի դեռ Ադրբեջանը մի փամփուշտ չի կրակել Սիսիանի, Իջեւանի, Արարատի ուղղությամբ, միջազգային նորմերով ՀԱՊԿ-ն իրավունք չունի որեւէ քայլ կատարել նրա դեմ: Տեսականորեն եթե Ադրբեջանը հետ գրավի Ասկերանը, Շուշին կամ Ստեփանակերտը, ռուսական ոչ մի զինվոր ոչ իրավունք, ոչ պարտավորություն կունենա որեւէ քայլ ձեռնարկելու:

20 Օգոստոսի, 2010 · Թողնել մեկնաբանություն

Ադրբեջանի տարածքային ամբողջականություն ասելով՝ Գյուլը հասկանում է ազատագրված 7 տարածքները

Օրերս Ադրբեջանի և Թուրքիայի միջև կնքված ռազմավարական համագործակցության պայմանագրի տեքստը դեռ չի հրատարակվել։ Այս մասին այսօր լրագրողներին ասաց թուրքագետ Արտակ Շաքարյանը։ Անդրադառնալով Ադրբեջանի և Թուրքիայի նախագահների համատեղ ասուլիսին՝ փորձագետը նշեց. … Շարունակել կարդալ

18 Օգոստոսի, 2010 · 1 մեկնաբանություն

«ՄԱՐԴ ՉԶՈՀՎԵՐ, ԱՂՄՈՒԿ ՉԷՐ ԼԻՆԻ, ԵԹԵ ԱՂՄՈՒԿ ՉԼԻՆԵՐ, PR ՉԷՐ ՍՏԱՑՎԻ, ԱՐԱԲԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԸ ՈՏՔԻ ՉԷՐ ԿԱՆԳՆԻ ՀԱՆՈՒՆ ԹՈՒՐՔԻԱՅԻ»

-Պարոն Շաքարյան, սպասելի՞ էին Իսրայել-Թուրքիա այսպիսի զարգացումները: -Սպասելի էին: Նախ` որովհետև Իսրայելը հայտնի է իր չզիջող դիրքորոշմամբ և պատժամիջոցներով, ուստի Թուրքիայի համար նման արձագանքն անակնկալ չէր կարող լինել: Եվ ապա, … Շարունակել կարդալ

11 Հունիսի, 2010 · Թողնել մեկնաբանություն

Շաքարյան. “Սահմանի բացումը Ռուսաստանի շահերից է բխում”

Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի` Թուրքիա այցելության մասին այսօր խոսել է թուրքագետ Արտակ Շաքարյանը: Նա համոզված է, որ կողմերը կանդրադառնան հայ-թուրքական հարաբերություններին եւ Ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացին: Նրա կարծիքով` Մոսկվան կպաշտպանի

ՀՀ Ազգային ժողովում քաղաքական կոալիցիա կազմած կուսակցությունների քաղաքական խորհուրդների համատեղ հայտարարությունը

ՀՀ Ազգային ժողովի քաղաքական մեծամասնությունն անընդունելի է համարում թուրքական կողմի, մասնավորապես` վարչապետ Էրդողանի վերջին օրերի հայտարարությունները, որոնցով կրկին հայ-թուրքական արձանագրությունների վավերացումը Թուրքիայի խորհրդարանի կողմից անմիջական կախվածության մեջ է դնում Լեռնային Ղարաբաղ-Ադրբեջան հակամարտության … Շարունակել կարդալ

No: 14, 18 հունվարի 2010թ, Թուրքիայի արտաքին գործերի նախարարության մամլո հաղորդագրությունը Թուրքիայի ու Հայաստանի միջև ստորագրված արձանագրությունների վերաբերյալ ՀՀ Սահմանադրական Դատարանի վերջերս հրապարակված որոշման կապակցությամբ

No: 14, 18 հունվարի 2010թ, Թուրքիայի արտաքին գործերի նախարարության մամլո հաղորդագրությունը Թուրքիայի ու Հայաստանի միջև ստորագրված արձանագրությունների վերաբերյալ ՀՀ Սահմանադրական Դատարանի վերջերս հրապարակված որոշման կապակցությամբ

19 Հունվարի, 2010 · 1 մեկնաբանություն

Թուրքայի ու Ադրբեջանի միջև վիզային ռեժիմը վերացվում է

Երկու երկրների միջև վիզային ռեժիմի վերացման մասին արձանագրությունն ստորագրվելու է այսօր` դեկտեմբերի 25-ին Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուի ու նրա թուրք գործընկեր Էլմար Մամեդյարովի կողմից:

25 Դեկտեմբերի, 2009 · 1 մեկնաբանություն

Enter your email address to follow this blog and receive notifications of new posts by email.