Արարատից այն կողմ

Հայ-թուրքական հարաբերությունների շուրջ

Tag Archives: Արդարություն ու զարգացում կուսակցություն

«Թարմ ուղեղով»` Արտակ Շաքարյանի հետ

Թուրքերը նույնպես պատրաստվում են 2015 թվականին: Դավութօղլույի գաղտնի նախագիծը հետևյալն է`Թուրքիա-Հայաստան համագործակցությունը վերածել թուրք-հայկականի: Թուրքերը որոշել են համագործակցել սփյուռքի առանձին կազմակերպությունների հետ: Հայաստանի անելիքները դեռ գաղտնի են: Այս և այլ թեմաների շուրջ զրուցել ենք թուրքագետ Արտակ Շաքարյանի հետ: Նա Լրատվական Ռադիոյի այսօրվա «Թարմ ուղեղ»-ն է:

17 Դեկտեմբերի, 2012 · 1 մեկնաբանություն

Հայ- թուրքական արձանագրությունները ոչ մեկին էլ այդքան պետք չէին

«Առաջին լրատվական»-ի Դիսկուրս հաղորդաշարի հյուրերն են թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը և Արտակ Շաքարյանը:  — Պարոն Մելքոնյան, արդեն 3 տարի է՝  հայ- թուրքական արձանագրությունները ստորագրված են, օրակարգում են, բայց այս ընթացքում հասցրել … Շարունակել կարդալ

Ֆուտբոլային դիվանագիտության երկրորդ փուլ հաստատ կլինի

Սեպտեմբերի 19-ին Վանի Սբ Խաչ եկեղեցում մատուցվեց պատարագ, որին հաջորդեց Անիի մայր տաճարում թուրք ազգայնականների նամազը և նամազին զուգահեռ` Սբ Խաչ եկեղեցու խաչադրումը։ Այս ամենի մեջ, ըստ թուրքագետ Արտակ Շաքարյանի, … Շարունակել կարդալ

6 Հոկտեմբերի, 2010 · Մեկնաբանություններ (2)

Արտակ Շաքարյան. Սբ Խաչ եկեղեցու գմբեթի խաչը

Թուրքիայում կայացած հանրաքվեն սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ, թույլ կտա վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին նորօրյա սուլթան դառնալ: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է թուրքագետ Արտակ Շաքարյանը:

28 Սեպտեմբերի, 2010 · Թողնել մեկնաբանություն

Թուրքիայում սահմանադրական բարեփոխումներն իրականում դատական իշխանությունների դեմ են

Հիշելով որ Թուրքիան խճանկարային պետություն է, կարելի է ասել, որ այնտեղ ժողովրդավարություն լիարժեք իմաստով չի լինի: Եթե այսօր լիներ ուրիշ հանրաքվե, օրինակ գնալ դեպի Եվրոպա՞, թե՞ դեպի Ասիա, Թուրքիան կբաժանվեր 3 մասի` եվրոպամետ ուժեր, որոնք ուզում են նույնիսկ քրդական հարցի լուծման գնով մտնել Եվրոպա, իսլամիստներ, որոնք ցանկանում են գնալ դեպի Մերձավոր Արևելք և քրդեր, որոնք ընդհանրապես ուզում են առանձին ապրել:

18 Սեպտեմբերի, 2010 · Թողնել մեկնաբանություն

Թուրքիայի դեմ ցեղասպանության զոհերի ժառանգների հայցի ճակատագիրը կախված է ԱՄՆ-ից և անձամբ Օբամայից. Շաքարյան

Հիշեցնենք, որ Ամերիկահայ փաստաբաններ Կարբիս Դավույանը (Garbis Davouyan) Լոս Անջելեսից և Հրայր Թուրաբյանը (Hrayr Turabian) Նյու Յորքից հուլիսի 29-ին, հայց են ներկայացրել Դաշնային դատարան ընդդեմ թուրքական կառավարության, ինչպես նաև երկու բանկի` պահանջելով փոխհատուցում շուրջ մեկ դար առաջ կատրաված Ցեղասպանության զոհերի ժառանգների համար: Երկու բանկերն են` Թուրքիայի Կենտրոնական բանկը և հնագույն, դեռևս 1860-ականներից գործող թուրքական Ziraat Bankasi բանկը:

3 Օգոստոսի, 2010 · Թողնել մեկնաբանություն

Հայ–թուրքական հարաբերությունում որևէ իրական առաջընթաց չի սպասվում. Փորձագետ

Արտակ Շաքարյանի խոսքով, այսօր Թուրքիայի սպասելիքները Հայաստանից առավելապես ղարաբաղյան խնդրի հետ են կապված։ «Այդ հարցում որևէ զիջումը նրանք հայ–թուրքական հարաբերությունների համար ընկալում են որպես կանաչ լույս»,–հայտարարեց թուրքագետը՝ միաժամանակ ավելացնելով, որ ղարաբաղյան խնդրում Երևանը զիջումների պատրաստ չէ ոչ միայն սկզբունքային հարցերի պատճառով, այլև, որովհետև Հայաստանում ևս առաջիկայում ընտրություններ են և «որևէ զիջումը կնշանակի քաղաքական ինքնասպանություն»։

28 Հուլիսի, 2010 · Թողնել մեկնաբանություն

Ա. Շաքարյան. «Միջազգային հանրությունը` որպես հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի կասեցման մեղավոր, տեսնում է Թուրքիային»

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2010թ-ի սեպտեմբերի 12-ին Թուրքիայում սպասվում է սահմանադրական փոփոխությունների հանրաքվե: Հանրաքվեի էության եւ դրա հնարավոր հետեւանքների մասին «Արմենպրես»-ը զրուցել է պատմական գիտությունների թեկնածու, թուրքագետ Արտակ Շաքարյանի հետ: -Պրն. Շաքարյան, ո՞րն է սպասվող հանրաքվեի էությունը, ի՞նչ կարեւոր փոփոխություններ են տեղ գտնելու Թուրքիայի հիմնական օրենքում:

28 Հուլիսի, 2010 · Թողնել մեկնաբանություն

«ՄԱՐԴ ՉԶՈՀՎԵՐ, ԱՂՄՈՒԿ ՉԷՐ ԼԻՆԻ, ԵԹԵ ԱՂՄՈՒԿ ՉԼԻՆԵՐ, PR ՉԷՐ ՍՏԱՑՎԻ, ԱՐԱԲԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԸ ՈՏՔԻ ՉԷՐ ԿԱՆԳՆԻ ՀԱՆՈՒՆ ԹՈՒՐՔԻԱՅԻ»

-Պարոն Շաքարյան, սպասելի՞ էին Իսրայել-Թուրքիա այսպիսի զարգացումները: -Սպասելի էին: Նախ` որովհետև Իսրայելը հայտնի է իր չզիջող դիրքորոշմամբ և պատժամիջոցներով, ուստի Թուրքիայի համար նման արձագանքն անակնկալ չէր կարող լինել: Եվ ապա, … Շարունակել կարդալ

11 Հունիսի, 2010 · Թողնել մեկնաբանություն

ԱՄՆ-ում Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթաց -մամուլի ասուլիս

ԱՄՆ-ում Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացի հաջողություններից Հայաստանը կարող է ցնծալ այն ժամանակ, երբ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ընդունած 252 բանաձեւը ներառվի Կոնգրեսի լիագումար նիստի օրակարգում եւ հաստատվի: Նման տեսակետ արտահայտեց թուրքագետ Արտակ Շաքարյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսում` ավելացնելով, որ սա Միացյալ Նահանգներում ցեղասպանության ճանաչման գործընթացի հինգ փուլերից առաջինն ու առավել դյուրինն էր. այն դեռ պետք է անցնի Կոնգրեսի օրակարգով, Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովով, Սենատի լիագումար նիստով, որից հետո միայն հասնի երկրի ղեկավար Բարաք Օբամային:

http://www.armenpress.am/news/more/id/593228/lang/am

Enter your email address to follow this blog and receive notifications of new posts by email.