Արարատից այն կողմ

Հայ-թուրքական հարաբերությունների շուրջ

Այն մասին, թե ինչպես Աղթամար վանքը փրկվեց ավերումից

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանի բլոգը

Աղթամար կղզին 20-րդ դարի սկզբին: Աղբյուրը՝ www.houshamadyan.org Աղթամար կղզին 20-րդ դարի սկզբին: Աղբյուրը՝ http://www.houshamadyan.org

Անցյալ տարի սեպտեմբերին Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությունը թուրք գրականության լավագույն ներկայացուցիչներից մեկին՝ ազգությամբ քուրդ Յաշար Քեմալին պարգևատրեց «Սուրբ Գրիգոր Նարեկացի» հուշամեդալով՝ «հայ ժողովրդի մշակութային ժառանգության նկատմամբ ունեցած խոր հարգանքի և քաղաքացիական խիզախումի, արդարության, ազատության և մարդկային արժանապատվության արժեքների հանդեպ նվիրումի և գրական վաստակի համար»։

Մասնավորապես, Յաշար Քեմալի ավանդը մեծ է հայկական ճարտարապետական գոհարներից մեկի՝ Աղթամարի Սուրբ Խաչ վանքի ավերումից փրկելու գործում:

Թուրքական հանրապետության հիմնադրումից հետո առանց տերերի մնացած հայկական մշակութային ժառանգությունը արդեն նոր պետությունում չունեցավ ապահով գոյություն: Հանրապետության առաջին տարիներից սկսած թուրքական իշխանությունները զանազան պատրվակներով («պետական կարիքների համար») ոչնչացնում էին հայկական վանքերն ու այլ հայկական կառույցներ: Այս քաղաքականության արդյունքում 1915թ. նախօրեին միայն Արևմտյան Հայաստանի տարածքում գտնվող 170 հազար հայկական հուշարձաններից այսօր պահպանվել է միայն 2-3 տոկոսը: Հայկական եկեղեցիների ավերման գործընթացը հատկապես մեծ թափ ստացավ 1950-ականներին Արևմտյան Հայաստանում: Ավերումից բացի կիրառվում էր նաև այլ մոտեցում. հայկական հուշարձանները կամ թողնվում էին անխնամ՝ ենթարկվելով գանձագողերի հարձակումներին…

View original post 730 more words

Թողնել մեկնաբանություն

Information

This entry was posted on 10 Հոկտեմբերի, 2014 by in Uncategorized.

Նավարկում