Արարատից այն կողմ

Հայ-թուրքական հարաբերությունների շուրջ

Էրդողանի հեքիաթները Թուրքիայի տնտեսության մասին

Էգե Ջանսեն. «Էրդողանի հեքիաթները Թուրքիայի տնտեսության մասին»

Թուրքական «Հաքիմիյեթիմիլլիյե» կայքում  հրապարակվել է Էգե Ջանսենի «Բռնապետ Էրդողանի տնտեսական ստերը» վերնագրով հոդվածը, որը ներկայացված է ստորև.

«2002 թվականի վերջերին իշխանության եկավ «Արդարություն և զարգացում կուսակցությունը», ավելի ճիշտ` Ռեջեփ Թայիփ Էրդողանը (ՌԹԷ- RTE,- հապավումն ըստ հոդվածագրի): Ավելի քան 10 տարի է, ինչ պարոն Էրդողանը ղեկավարում է երկիրը` որպես «միակ մարդ» («tek adam» անվանվել է հանրապետության հիմնադիր Քեմալ Աթաթուրքը, «İkinci adam»- «երկրորդ մարդ»` Իսմեթ Ինոնյուն- Ermenihaber.am խմբ.):

ՌԹԷ-ի ղեկավարած Թուրքիայի 10 տարում հրաշալի տնտեսական զարգացում ցույց տալու մասին տարածված մի ասույթ կա: Այդ ասույթը ոչ միայն Թուրքիայում, այլև երկրից դուրս էլ է տարածված: Արդյո°ք այդ տեսակետն իրականութո՞ւնն է արտահայտում, թե՞ ինչ-որ առասպել է: Այսօր ցանկանում եմ քննադատորեն քննության առնել այդ տեսակետը:  

Առաջին հեքիաթ. ազգային եկամուտը մեկ շնչի հաշվով աճել է երեք անգամ:

Սուտ է: Ավելի ճիշտ ազգային եկամուտը մեկ շնչի հաշվով  10 տարում 45 տոկոս է աճել: Եռակի աճման հաշվարկը դոլարի ընթացիկ կուրսով կատարված հաշվարկային սխալ է: Ամեն երկրի  ազգային եկամուտը կամ աճը հաշվարկվում է ազգային արժույթով: Դոլլարի համեմատ ազգային արժույթի  միավորի արժևորումը կամ արժեզրկումը չի փոխում աճի ցուցանիշը: Օրինակ` 2008թ. հունիսի 9-ի դրությամբ ճապոնական 100 յենը կազմել է 0.94 դոլար, իսկ 2011թ. հոկտեմբերի 24-ին` 1 դոլար 32 ցենտ: աստորեն դոլարի համեմատ 40 տոկոսով արժևորվել է, բայց իրականում մեկ շնչի հաշվով Ճապոնիայի ազգային եկամուտն առանձնապես չի աճել: Այդուհանդերձ, եթե հաշվարկը դոլարով կատարվի, կստացվի իբր 40 տոկոսանոց աճ է ունեցել: Մինչդեռ Ճապոնիայի ոչ մի վարչապետ դրանով չի պարծեցել:

Երկրորդ հեքիաթ. 10 տարում ընդհանուր ազգային եկամուտը շատ արագ է աճել:

Սուտ է: Վերջին 10 տարում միջին աճի ցուցանիշը 5 տոկոս է: Այս թիվը  մոտավորապես հավասար է անցած 80 տարիների միջին աճին: Որևէ փոփոխություն չկա:

Երրորդ հեքիաթ. Թուրքիայի տնտեսությունը իր մեծությամբ աշխարհում 17-րդն է դարձել:

Սա էլ չեղավ` առանց այդ էլ այդպես էր: Դեռևս 1993-ին Թուրքիան  ընդհանուր ազգային եկամուտով դարձյալ 17-րդն էր աշխահում: Երբեմն մի աստիճան բարձացել, կամ մի աստիճան իջել է, ոչ ավելին: 19 տարի անց էլ` 2012 թվականին, մեծության տեսանկյունից որևէ փոփոխություն չի կրել: Այսինքն` աշխարհում տնտեսությամբ 17-րդն է: Առաջիկա 10 տարում էլ դա չի փոխվելու:

Չորրորդ հեքիաթ. Միջազգային արժույթի հիմնադրամի պարտքը զրոյացրել ենք, դարձել ենք պարտք չունեցող երկիր:

Սուտ է: Այ, հենց սա է կիսատ խոսելով ստելը: ԱԶԿ-ի` տնտեսության մեջ ամենաանհաջող արդյունքը հենց արտաքին պարտքի ծայրաստիճան ավելացումն է (մյուս կողմից էլ հենց դա է այս առասպելի ի հայտ գալու պատճառը): Մեր արտաքին պարտքը  2002թ. եղել է 132 մլրդ դոլլար, որը արդեն 2012 թվականին դարձել է 337 մլրդ: Թուրքիան երբեք այնքան մեծ արտաքին պարտք չի ունեցել, որքան հիմա: Ու դեռ շարունակում է աճել մեր արտաքին պարտքը: Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) պարտքը մարվել է ուզած-չուզած, քանի որ արդեն լրացել էր վճարման համար սահմանված ժամկետը: Դեռ մի բան էլ պարտքը մարվել է այլ արտասահմանյան բանկերից վերցված վարկերով: Ամբողջ հարցը սա էր»:

 

Աղբյուրը՝

Ermenihaber.am

Թողնել մեկնաբանություն

Information

This entry was posted on 11 Հունիսի, 2013 by in Հայերենով, Թուրքիա - ներքին կյանք and tagged , , , .

Նավարկում