Արարատից այն կողմ

Հայ-թուրքական հարաբերությունների շուրջ

Աթաթյուրքի հանդեպ հերթական ոտնձհությունը: թուրք ազգայանականերն անհանգստացած են

Հայտնի է, որ Թուրքիայի վարչապետ Էրդողանի հեռահար նպատակն է վերացնել Աթաթյուրքի հանդեպ առկա պաշտամունքը և ինչու ոչ փոխարենն առաջարկել իր անձը: Գեզիի վերջին դեպքերը ստվեր նետեցին այս ծրագրի վերջին հատվածի վրա, սակայն ազգայնականների թուլացնելն ու Աթաթյուրքի սիմվոլիզմը վերացնելը դեռ մնում է իսլամիստների առաջնային ծրագրերում: Շատ է քննարկվել, որ Գեզի այգու ցույցերին ավելի լայն ծավալ հաղորդեց այն, որ այգու հարևանությամբ գտնվող Աթաթյուրքի անվան մշակութային կենտրոնն էր նաև քանդվելու՝ տեղում օսամնյան պատմության մեջ ամենամեծ մզկիթը կառուցելու նպատակով:turkey_1_turkish_lira_2009

Սակայն սրա հետ զուգահեռ մեկ այլ, առաջին հայացքից փոքր, սակայն խորքային առումով շատ հեռահար ծրագիր է ի գործ դրվում: Փոխվում է թուրքական դրամի վրա պատկերը: Ավելի հստակ 1 լիրա մետաղադրամի վրայից դուրս է հանվում Աթաթյուրքի պատկերը: Սա թերևս փորձնական քայլ է, հետագայում ընդհանրապես դրամի վրայից նրա պատկերը հանելու ուղղությամբ:

Ազգայնականների մեծ մասն այսօր ավելի շատ զբաղված է Գեզիով ու թերևս ուշադրության չարժանացնի, սակայն աղմուկը արդեն բարձրանում է: Ազգայնականները կոչ են անում չընդունել առանց Աթաթյուրքի պատկերի դրամները ու դիտարկել դրանք որպես կեղծ:

Թողնել մեկնաբանություն