Արարատից այն կողմ

Հայ-թուրքական հարաբերությունների շուրջ

Արձանագրությունների օրինագիծը կարող է ետ կանչվել

Թուրքիայի խորհրդարանի կողմից հայ-թուրքական արձանագրությունների օրինագծի ետ ընդունման մեջ պետք չէ Հայաստանի դեմ դավադրություններ փնտրել, այսօր կայացած ասուլիսում, անդադառնալով երեկ Թուրքիայի խորհրարանի կողմից հայ-թուրքական արձանագրությունների օրինագիծն անվավեր ճանաչելու հանգամանքին, հայտարարեց թուրքագետ Արտակ Շաքարյանը:

Բանախոսը հիշեցրեց, որ բացի վերոնշյալ արձանագրությունների օրինագծից Թուրքիայի խորհրդարանը ետ է ընդունել 898 օրինագիծ:

Շաքարյանի ներկայացմամբ, Թուրքիայի օրենսդրության համաձայն, օրինագիծը կրկին կարող է ետ կանչվել’ պատգամավորի առաջարկությամբ, ուստի Շաքարյանը չի բացառում նաև այդ տարբերակը.

«Հայ-թուրքական արձանագրությունների օրինագիծը կարող է ետ կանչվել, օրինակ, Դավութօղլուն կարող է նախագիծը ետ կանչել քննարկման,  սակայն դա կլինի միայն արտաքին իմիջի համար»,- ընդգծեց թուրքագետը:

Շաքարյանը չբացառեց նաև միջազգային կառույցների կողմից հայ-թուրքական հարաբերություններում Անկարայի վրա ճնշումը, սակայն եթե հարաբերությունների զարգացումը կախված լինի Անկարայից, ապա առաջընթաց մոտ ապագայում չի լինի:

«Հայ-թուրքական արձանագրություններում Թուրքիան ամեն կերպ կձգձգի պրոցեսը»,- կարծում է Շաքարյանը:

Հարցին, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկի Հայաստանը’  հաշվի առնելով Թուրքիայի խորհրդարանի կողմից արձանագրությունների օրինագծի ետ ընդունումը, թուրքագետը պատասխանեց.

«Հայաստանը միշտ սպասում է, թե ինչ պետք է անի Թուրքիան, ինչը սխալ է: Ընդունելով նման մոտեցում, Հայաստանը միջազգային ասպարեզում անկում է ապրում: Եթե այս իրավիճակում Հայաստանը ետ վերցնի փաստաթուղթը, դա վատ կանդրադառնա Հայաստանի վարկանիշի վրա, քանի որ այդպիսով Թուրքիան միջազգային ասպարեզում կմեղադրի Հայաստանին:

Արձանագրությունների ստորագրությունը պետք է ետ ընդունենք այն ժամանակ, երբ զգանք որ այն ձեռնտու է մեզ,- ընդգծեց Շաքարյանը’ հավելելով, որ մինչ այժմ արձանագրությունների տապալումը բարդվում է Թուրքիայի վրա:

Slaq.am — Լրատվական աղբյու

Թողնել մեկնաբանություն